481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Էստոնացի փորձագետները բարձր են գնահատել ժամանակակից հայ գծանկարիչների աշխատանքները
16:37
16 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ժամանակակից գծանկարիչներ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի և Տիգրան Կիրակոսյանի աշխատանքները, որոնք առաջին անգամ ներկայացվել են Տալլինում կայացած  ցուցահանդեսին, արժանացել են էստոնացի փորձագետների բարձր գնահատականին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց նկարիչ Տիգրան Կիրակոսյանը։

Նկարիչները մարտի 15–ից ապրիլի 15–ը գտնվել են Տալլինում, որտեղ աշխատել են Էստոնիայի գծանկարիչների ասոցիացիայի երկու արվեստանոցներում` «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Էստոնիայի մշակույթի նախարարության և այդ երկրի կառավարության մշակույթի հիմնադրամի նախաձեռնությամբ և հովանավորչական օժանդակության շնորհիվ, ինչպես նաև  Էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնացի գծանկարիչների ասոցիացիայի համագործակցությամբ։ «Քայլող հետքեր. Հայ նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» խորագրով ցուցահանդեսին  նկարիչները ներկայացրել են էստոնական մայրաքաղաքում գտնվելու ժամանակ ստեղծած իրենց աշխատանքները։ Ապրիլի 10–ին բացված ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 3–ը։

«Մեր աշխատանքներն արժանացել են էստոնացի փորձառու նկարիչների դրական արձագանքներին, և դա մեզ համար մեծ ուրախություն է»,– ասաց Կիրակոսյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

«Շատ կարևոր էր, որ Էստոնիայում գտնվելու ժամանակ մենք ոչ միայն ծանոթացանք այդ երկրի մշակութային արժեքներին, այլ որոշ իմաստով նաև ինքներս մեզ ավելի լավ ճանաչեցինք։ Հետաքրքիր է, որ մենք մեզ համար շատ նոր բաներ բացահայտեցինք` ստեղծագործելով հայրենիքի սահմաններից դուրս»,– պարզաբանեց Կիրակոսյանը։

Նկարիչ Արման Վահանյանն իր հերթին նշեց, որ հայ ժամանակակից արվեստը լուրջ աջակցության կարիք ունի, մասնավորապես, պետական կառույցների կողմից։

«Ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններն անհրաժեշտ է ներկայացնել աշխարհին, և այդ հարցում պետկառույցները պետք է անմիջական ավանդ ունենան»,– կարծում է նկարիչը։
Ինչպես նշեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը, նմանատիպ արտասահմանյան ցուցահանդեսները կարող են կարևոր նշանակություն ունենալ աշխարհում հայկական ժամանակակից արվեստը ներկայացնելու հարցում։

«Մեզ պետք է հարթակներ ստեղծել հասարակությանը մեր ժամանակակից նկարիչների աշխատանքները ներկայացնելու համար և, հնարավոր է` Տալլինում մեր վարպետների այս առաջին ցուցահանդեսն այդ ճանապարհին առաջին քայլը դառնա»,– ասաց Հարությունյանը։

Նկարիչների աշխատանքները կատարված են օֆսեթ լիտոգրաֆիայի, մոնոտիպիայի և օֆորտի տեխնիկայով։ Ժամանակակից գեղարվեստական գծանկարչությունն առավել վառ ներկայացված է Հայաստանում հենց այս նկարիչների ստեղծագործություններում։

2012 թվականին հիմնադրված «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նպատակը Հայաստանի և այլ երկրների միջև մշակույթի փոխանակման, հայ և օտարերկրացի արվեստի գործիչների միջև երկխոսության կայացման և ամրապնդմանն օժանդակելն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
27 Մայիսի 2017
Տիմատին պահել է խոստումը և հայտնել երևանյան համերգի օրը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին հայտնել է, թե երբ և որտեղ կկայանա նրա երևանյան համերգը:
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա: