480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Չորեքշաբթի լրանում է Չարլի Չապլինի ծննդյան 125–ամյակը
10:46
16 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի լրանում է դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր Չարլի Չապլինի 125–ամյակը (1889-1977)։ Ստորև ՌԻԱ Նովոստին կենսագրական տեղեկագիր է ներկայացնում։

Անգլիացի դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Չարլզ Սպենսեր Չապլինը (Charles Spenser Chaplin) ծնվել է 1889 թ.–ի ապրիլի 16–ին Լոնդոնում մյուզիք–հոլի դերասանների ընտանիքում։

Առաջին անգամ Չարլի Չապլինը հայտնվել է բեմում դեռ երեխա ժամանակ, երբ մի անգամ վարյետեում փոխարինել էր մորը։ Չապլինը կատարել է մոր երգացանկի երգերը։

Ինը տարեկանում նա արդեն ելույթ է ունեցել Լոնդոնի արվարձաններում գտնվող մյուզիք–հոլերում «Լանքաշիրի ութ տղաները» մանկական պարային համույթի կազմում։ Երկու տարի նա համույթի կազմում ճանապարհորդել է անգլիական գավառում։

Տասնչորս տարեկանում առաջին անգամ ելույթ է ունեցել «Յորքի դուքսի թատրոնում»` «Շերլոք Հոլմս» պիեսում մարմնավորելով սուրհանդակ Բիլլիի կերպարը։

1906 թ.–ին Չապլինը ելույթ է ունեցել Քեյսիի կրկեսի երիտասարդ կատակերգուների համարում։ 1907 թ.–ին ընդգրկվել է Ֆրեդ Քարնոյի մնջախաղի թատերախմբի կազմում, որտեղ երգել, պարել է, աճպարարություն է արել, կատարել է ակրոբատական համարներ։

1910 թ.–ին Չապլինը գլխավոր դեր է կատարել «Անվախ Ջիմին կամ Երիտասարդ հերոսը» ներկայացման մեջ։

1921 թ.–ին Չապլինը նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Պստիկը» (The Kid)։ «First National»-ի համար Չապլինի վերջին աշխատանքը դարձել է «Ճամփորդը» երգիծական ֆիլմը (1923)։

1920–ականներին Չապլինը սեփական ստուդիայում ստեղծել է լիամետրաժ ֆիլմերի մի ողջ շարք, որոնք քննադատները համաշխարհային կինեմատոգրաֆի գանձեր են ճանաչել։

1971 թ.–ին Չապլինն արժանացել է Կաննի փառատոնի հատուկ մրցանակին, 1972 թ.–ին Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին։ Չապլինն արժանացել է «Օսկարի»` կինեմատոգրաֆն արվեստի վերածելու գործում մեծ ներդրում ունենալու համար։

1975 թ.–ին Չապլինը Մեծ Բրիտանիայում արժանացել է Ասպետի տիտղոսի։

Չապլինը մահացել է 1977 թ.–ի դեկտեմբերի 25–ի գիշերը։ Նրա մարմինն ամփոփվել է Անգլիայի Կորսյե–սյուր–Վեվե եկեղեցուն կից գերեզմանատանը։

Չարլի Չապլինը չորս անգամ ամուսնացել է։ Նա ունեցել է 11 երեխա։ Առաջին ամուսնությունից ծնված որդին` Նորման Սպենսեր Չապլինն ապրել է ընդամենը մի քանի օր։ Լիտա Գրեյի հետ ամուսնությունից ծնված որդիներ Չարլի Չապլին կրտսերը (1925–1968) և Սիդնեյ Չապլինը (1926-2009) դերասաններ են եղել։

Չապլինի թոռները` Դոլորես, Քարմեն և Քիրա Չապլինները, ինչպես նա Ջեյմս և Աուրելիա Տիերին շարունակել են պապի դերասանական տոհմը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է