480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ապրիլի 19–ին առաջին անգամ կցուցադրվի «Խաչատրյան» վավերագրական ֆիլմը
19:52
14 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ամերիկահայ դաշնակահարուհի Դորա Սերվիարյան–Կյունը ապրիլի 19–ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնի «Խաչատրյան» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է հռչակավոր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին։

Սերվիարյան–Կյունը ֆիլմի պրոդյուսերն է։

«Ֆիլմը նկարահանվել է 2003 թ.–ին, այն ցուցադրվել է ԱՄՆ–ի բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաև Ֆրանսիայում, սակայն Հայաստանում այն կցուցադրվի առաջին անգամ», – երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դաշնակահարուհին։

Նրա խոսքերով` ֆիլմը պատմում է հռչակավոր կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին։

«Մեր ֆիլմը շատ ջերմ է ընդունվել հատկապես սփյուռքահայ երիտասարդների կողմից։ «Խաչատրյան» ֆիլմի ցուցադրության ժամանակ շատ հանդիսատեսների աչքերին արցունքներ էին երևում», – ասել է երաժիշտը։

«Խաչատրյան» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2003 թ.–ին Հոլիվուդի փառատոնի ժամանակ և լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել։ Կինոնկարի ռեժիսորն է Պիտեր Ռոզենը, սցենարիստներն են Բիլ վան Հորնը և Սոլոմոն Վոլկովը։

Դորա Սերվիարյան–Կյունը ծնվել է  Բեյրութում։ Հետագա ուսումը շարունակել է Նյու Յորքում։ Իր գործունեության ընթացքում ելույթ է ունեցել մի շարք երկրներում աշխարհի հայտնի նվագախմբերի հետ։ Նա Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների լավագույն կատարողներից մեկն է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
14:27
29 Մայիսի 2017
Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պեդրո Ալմադովարն ու նրա ժյուրին կայացրեցին իրենց դատավճիռը։