480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի կունենա «Սև, դառը շոկոլադ» ներկայացման պրեմիերան
17:21
11 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ապրիլի 15–ին և 16–ին տեղի կունենա Էմմա Պետրոսյանի պիեսի հիման վրա «Սև, դառը շոկոլադ» ներկայացման պրեմիերան, որը նախատեսված է ընտանեկան դիտման համար։ Ներկայացման գլխավոր դերակատարներն են հայտնի երգիչ և դերասան Արամոն (Արամ Գևորգյան) և թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։

«Ներկայացման բոլոր գործողությունները, բացառությամբ առաջին յոթ րոպեների, տեղի են ունենում վերելակում, որում հայտնվել են հերոսն ու հերոսուհին։ Բեմադրության ժանրը սահմանվում է որպես «բեմադրություն ընդմիջումով` նախատեսված մտորումների համար այն մասին, թե ով է ճիշտ` տղամա՞րդը, թե՞ կինը», – ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է պիեսի բեմադրիչ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։

Նա նշել է, որ ստեղծագործությունը չունի տարիքային սահմանափակում, և չնայած այն նախատեսված է լայն հանդիսատեսի համար, սակայն ցանկալի է, որպեսզի այն դիտեն ընտանեկան զույգեր և 18 տարեկանից բարձր անձինք, ովքեր կարող են որևէ նոր բան բացահայտել։

«Հանդիսատեսը, դիտելով ներկայացումը, ինքը կգնահատի, թե ով է իրականում ճիշտ` տղամարդը, թե կինը», – լրագրողներին ասել է գլխավոր դերակատար Արամոն։ Ինչպես կարծում է պիեսի հերոսուհին, տղամարդիկ և կանայք ողջ աշխարհում շատ նման են, և նրանց փոխհարաբերություններն ազգություն չեն ճանաչում։ «Բեմադրության թեման արդիական է և հետաքրքիր կլինի ողջ աշխարհի մարդկանց համար։ Մեր ստեղծագործական խումբը նախատեսում է այն ներկայացնել արտասահմանցի հանդիսատեսի դատին», – ավելացրել է դերասանուհին։

Հատկանշական է, որ պիեսի հեղինակ Էմմա Պետրոսյանը, ով երգչուհի է և Արամոյի կինն է, «Արամո և Էմմա» հայտնի դուետի մենակատարն է, նշել է, որ պիեսը գրվել է իր ամուսնու` գլխավոր դերակատարի համար, սակայն նա նաև նշել է, որ չարժե որևէ զգուգահեռներ տանել իրական կյանքի հետ։

«Սցենարը հորինվել է, դրանք իմ անձնական մտքերն են, աշխարհընկալումը, և չարժեք դրանք որպես իրականություն ընդունել», – ավելացրել է Պետրոսյանը։

Արամոն (Արամ Գևորգյան) երգիչ է, դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ։ Ծնվել է 1968 թ.–ին Երևանում։ Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում են` «Ասիայի ձայնը» (Ալմաթի, 1989), «Big apple» (Նյու Յորք, 1995), «Սլավյանսկի բազար» փառատոնի պատվավոր հյուր է։ 1989 թ.–ին Արամոն ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք» միջազգային մրցույթում` զբաղեցնելով պատվավոր երկրորդ տեղը, միաժամանակ արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։  

Լուիզա Ղամբարյանը Հայաստանի թատրոնի և կինոյի ամենահայտնի դերասանուհիներից է։ Նա ծնվել է 1977 թ.–ին։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Ղամբարյանը Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհին է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: