481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Իտալացի սաքսոֆոնահար Մոնդելչին ապրիլի 26–ին Երևանում Beatles–ի երգեր և հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ կկատարի
20:16
10 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Իտալացի հայտնի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին ապրիլի 26–ին Երևանում «Անմոռանալի Beatles» խորագրով համերգ կտա, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Պետական կամերային նվագախմբի մամուլի ծառայությունից։

Համերգը կանցնի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորած Պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ։

«Կկատարվի Ռոբերտո Գրանատի գործիքավորմամբ «Անմոռանալի Beatles» սաքսոֆոնի և լարայինների սյուիտը, որն իրենից ներկայացնում է լիվերպուլյան քառյակի ստեղծագործությունների պոպուրի»,– ասաց գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա, սյուիտի հիմքում ընկել են Beatles–ի այնպիսի հայտնի երգեր, ինչպես Yesterday, Michelle, Help, A Hard Day's Night, Let it Be, Lady Get Back, Hey Jude, Eleanor Rigby և Yellow Submarine։

Կկատարվի նաև Գերշվինի, Բերնսթայնի, Մոնկի և հայտնի այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մոտիվներով «Կեսգիշերին» սաքսոֆոնի և լարայինների սյուիտը Ստեֆանո Նաննիի մշակմամբ։ Եվ վերջում երաժիշտները կկատարեն Աստոր Պիացոլայի Revirado և Meditango երաժշտական կոմպոզիացիաները։

Ֆեդերիկո Մոնդելչին ժամանակակից առաջատար սաքսոֆոնահարներից է, բազմիցս ներկայացրել է Իտալիան սաքսաֆոնահարների միջազգային փառատոներին Գերմանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում և ԱՄՆ–ում։ Իտալիայում հանդես է եկել որպես մենակատար հիմնական նվագախմբերի հետ` ներառյալ Ս.Օզավայի ղեկավարած Լա Սկալա ֆիլհարմոնիկ նվագախումբը (Միլան)։

Մոնդելչին հյուրախաղերով լինում է Եվրոպայի երկրներում և ԱՄՆ–ում, մեծ հաջողությամբ կատարելով Պիացոլայի տանգոյի սեփական գործիքավորումները։ Հաճախ ելույթ է ունենում Կ.Օրբելյանի գլխավորած Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախմբի հետ։ 1990 թվականից հանդես է գալիս նաև որպես դիրիժոր։ Ժամանակակից երաժշտության կատարման ակտիվ ջատագով և գործիքային տեխնիկայի բնագավառի նորարար։ Բազմաթիվ կոմպոզիցիաներ են նվիրվել նրան և հետագայում կատարվել են հայտնի համերգային բեմերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։
20:55
11 Հոկտեմբերի 2017
Մարկուս Միլեր, Գոնսալո Ռուբալկաբա կամ մեծ աստղաբույլ Yerevan Jazz Fest 2017–ում (ՖՈՏՈ)
Yerevan Jazz Fest 2017 ամենամյա փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 3–ը։
13:28
11 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմը, հնարավոր է, «Օսկարի» առաջադրվի
Ամերիկյան նոր «Ժխտման ճարտարապետները»  վավերագրական ֆիլմն անցել է «Օսկար» մրցանակի որակավորման փուլը։