478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է հպարտանա Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի բարձր պրոֆեսիոնալիզմով. գերմանացի դիրիժոր
19:27
10 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է իսկապես հպարտանա Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի բարձր պրոֆեսիոնալիզմով, կարծում է աշխարհահռչակ գերմանացի դաշնակահար և դիրիժոր Յուստուս Ֆրանտցը։

Ֆրանտցը որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի խմբավար է հանդես գալու Երևանի Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում ապրիլի 11–ին կայանալիք համերգում, որում որպես հրավիրված մենակատար հանդես կգա ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը։ Երեկոյի ընթացքում կհնչեն Բրամսի և Գրիգի ստեղծագործությունները։

«Ես եղել եմ աշխարհի բազմաթիվ քաղաքներում և աշխատել եմ տարբեր նվագախմբերի հետ, և ամեն տեղ չէ, երբ կոլեկտիվներն այսքան բարձր մակարդակի վրա են, ինչպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հայ երաժիշտների հետ թեթև է աշխատելը, նրանք չափազանց արագ են հասկանում, թե ինչ է պետք դիրիժորին»,– հինգշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մաեստրոն։

Ըստ նրա, նախքան նվագախմբի հետ ծանոթանալը երաժիշտը համատեղ աշխատանքից լուրջ ակնկալիքներ չուներ։

«Հայաստանում առաջին անգամ եմ ելույթ ունենում և լսել եմ, որ բազմաթիվ երաժիշտներ լքել են նվագախումբը, ու այդ պատճառով առանձնապես համատեղ աշխատանքից ակնկալիքներ չունեի, սակայն հիմա, երբ մենք փորձ անցկացրեցինք, ես բառացիորեն հիացած եմ ձեր երաժիշտներով»,– ավելացրեց Ֆրանտցը։

Մաեստրոյի խոսքով` թեև դա իր առաջին այցն է Հայաստան, նա հեռակա կարգով շատ սիրում է հայ ժողովրդին և Հայաստանը։

«1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ես համերգաշար նախաձեռնեցի Գերմանիայում, և ավելի քան 100 հազար գերմանական մարկի հասույթը փոխամցվեց Հայաստանին»,– նշեց երաժիշտը։

Ֆրանտցը նաև պարզաբանեց, որ Հայաստանի նկատմամբ սերն առաջացել է հայկական երաժշտության, և մասնավորապես, Գերմանիայում հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ ծանոթությունից հետո։

«Ես ոչ միայն տպավորված և հիացած եմ հենց Խաչատրյանով, այլ նաև շատ եմ սիրում նրա ստեղծագործությունները, հատկապես Նվագախմբի և դաշնամուրի համար կոնցերտը և «Գայանե» բալետը»,– ասաց Ֆրանտցը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Դաշնակահար Տրիստան Պֆաֆն իր հերթին նշեց, որ ծանոթ է Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի երաժշտությանը և հիացած է նրանց ստեղծագործությամբ։

«Ինձ նույնպես հաճելի է համագործակցել հայկական նվագախմբի հետ, քանի որ մի քանի ժամ է, որ ծանոթ ենք, բայց արդեն հեշտությամբ հաջողվում է աշխատել հայ երաժիշտների հետ»,– նշեց նա։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջիկա համերգի տեղեկատվական հովանավորն է։

Յուստուս Ֆրանտցի երաժշտական կարիերան սկսվել է 1967 թվականին, երբ նա հաղթել է գերմանական հայտնի հեռուստաալիքի միջազգային երաժշտական մրցույթում։ 1986 թվականին Ֆրանտցը հիմնել է Shleswig-Holstein երաժշտական փառատոնը, որը ղեկավարել է ինը տարիների ընթացքում` այն բարձրացնելով մինչև աշխարհի առաջնակարգ փառատոների մակարդակի։ Յու. Ֆրանտցն արժանացել է մի քանի հեղինակավոր հեռուստամրցանակների հեռուստատեսային հաջող ծրագրերի ստեղծման համար, որոնցից հայտնի է դարձել «Ուշադրություն` դասական երաժշտություն է» հաղորդում է։ 1989 թվականից Յուստուս Ֆրանտցը ՄԱԿ–ում փախստականների հարցերոց հանձնախմբի արտակարգ դեսպան է, նույն տարում պարգևատրվել է Խաչով Գերմանիայի Դաշնային Հանրապետության առջև ունեցած վաստակի համար։

Յուստուս Ֆրանտցը Ազգերի Ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժորն է և մշտական հիմքերով համագործակցում է այնպիսի հայտնի նվագախմբերի հետ, ինչպես Մարիինյան թատրոնի նվագախումբը, Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը, Չինաստանի ֆիլհարմոնիկ նվագախումը, Դուրբանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վրաստանի կամերային նվագախումբը, Վարշավայի սիմֆոնիկ նվագախումբը և մի շարք այլ կոլեկտիվներ։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։
18:35
05 Սեպտեմբերի 2017
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել թուրքի և հայուհու սիրո պատմության մասին (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին: