482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Տոլմաչևա քույրերը ցանկանում են կրկնել իրենց հաջողությունը մեծահասակների «Եվրատեսիլում»
11:17
09 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. 2006թ.–ի մանկական «Եվրատեսիլի» հաղթողներ Անաստասիա և Մարիա Տոլմաչևաները, ովքեր այս տարի կներկայացնեն Ռուսաստանը մայիսին Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլին», ցանկանում են կրկնել իրենց հաջողությունն ու զբաղեցնել առաջին տեղը, ՌԻԱ Նովոստիին է ասել «Ռոսիա 1» հեռուստաալիքի մամուլի ծառայության ներկայացուցիչ Մաքսիմ Կրանինը։

«Ռոսիա 1» հեռուստաալիքը, որն այս տարի Ռուսաստանի տարածքում մրցույթի հեռարձակողն է, ընտրել է Տոլմաչևա քույրերին` առաջին անգամ հրաժարվելով ազգային ընտրությունից, ինչպես ավելի վաղ բազմաթիվ անգամ արել է Առաջին ալիքը (երկու ալիքները հերթով հեռարձակում են մրցույթն ամեն տարի)։ Աղջիկները հանդես կգան «Shine» երգով։

Պատասխանելով հաղթանակի հնարավորությունների մասին հարցին` Կրանինն ասել է. «Առաջին տեղը։ Մեր աղջիկները նույնիսկ ասել են, որ ցանկանում են կրկնել 2006 թ.–ին մանկական «Եվրատեսիլում» գրանցած արդյունքը»։ Նա ավելացրել է, որ ապրիլի 27–ին ռուսական պատվիրակությունը կմեկնի Կոպենհագեն, իսկ արդեն 28–ին նախատեսված է առաջին փորձը։ Տոլմաչևա քույրերի ելույթի մանրամասները Կրանինը չներկայացրեց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Չնայած իրենց տարիքին, 17–ամյա քույրերը երաժշտական մեծ փորձ ունեն։ Դեռ վաղ հասակից աղջիկները այցելել են Կուրսկում գտնվող «Սվերչոկ» երաժշտական ստուդիան, այնուհետև «Ջեմ» երաժշտական թատրոն։ Տոլմաչևաների առաջին ձեռքբերումը եղել է «Ոսկե նավակ», «Նևսկի աստղիկներ», «Երիտասարդների աստղաբույլ» երաժշտական մրցույթներում տարած հաղթանակները։ Մանկական «Եվրատեսիլ»–ում տարած հաղթանակից հետո (որտեղ նրանք կատարեցին «Գարնանային ջազ» ստեղծագործությունը), քույրերը ձայնագրեցին իրենց առաջին ալբոմը` «Половинки», առաջին անգամ հանդես եկան որպես հեռուստահաղորդավարներ միանգամից մի քանի հայտնի ծրագրերում, նկարահանվեցին «Ծուռ հայելիների թագավորություն» հեռուստատեսային մյուզիքլում, որտեղ երգեցին Ալլա Պուգաչովայի հետ։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։