485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Արեն Վաթյանի «Կավե մարդը» անդրանիկ ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել միջազգային չորս կինոփառատոնում. սցենարի հեղինակ
20:02
07 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռեժիսոր և դերասան Արեն Վաթյանի «Կավե մարդը» դեբյուտային կարճամետրաժ ֆիլմը գլխավոր մրցանակներ և պատվոգրեր է ստացել 2013-2014 թվականներին կայացած չորս փառատոնի ընթացքում, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Արմեն Վաթյանը։

«Մենք չէինք ցանկանում մեծ աղմուկ բարձրացնել, բայց երբ մրցանակների թիվը սկսեց ավելանալ, մենք որոշեցինք ինչ–որ բան կազմակերպել»,– ասաց Վաթյանը։

Նա պատմեց, որ ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ և մնացել է դարակում այնքան, մինչև Արեն Վաթյանը որոշել է կարճամետրաժ ֆիլմ նկարահանել, և խնդրել է նրան տալ սցենարը։

«Հավանաբար, դա յուրատեսակ միջամտություն է մարդկանց ճակատագրերին։ Ֆիլմն իսկապես ժամանակին է նկարահանված, չէ՞ որ, եթե մենք անեինք դա 15 տարի առաջ, ապա հնարավոր է, դրանում չնկարահանվեր Կարեն Ջհանգիրովը, իսկ նրա խաղը կարելի է ժապավենի հաջողության գրավականը համարել»,– նշեց Վաթյան–ավագը։

Արեն Վաթյանն իր հերթին պատմեց, որ երբ պատրաստվում էր առաջին ֆիլմի նկարահանմանը, բազմաթիվ սցենարներ էր նայում, բայց երբ ընթերցեց «Կավե մարդու» սցենարը, միանգամից գլխավոր դերում պատկերացրեց Կարեն Ջհանգիրովին, և հենց այս կերպարը ստիպեց նրան ընտրել հենց այդ սցենարը։

«Ավելի վաղ ես Կարեն Ջհանգիրովի հետ նկարահանվել եմ «Վանա լճի լուսաբացը» ֆիլմում։ Ընթերցելով սցենարը` ես միանգամից այն պատկերացրի ֆիլմում, և դա դարձավ այն վճռորոշ հանգամանքը, որն ինձ ստիպեց նկարահանել ֆիլմ, ի սկզբանե իմանալով, որ ես արդեն ապահովել եմ դերասանական խաղի հաջողությունը»,– պատմեց Արեն Վաթյանը։

Կարեն Ջհանգիրովը նշեց, որ Վաթյան–կրտսերի հետ շատ թեթև էր աշխատելը, նրանք միմյանց կես բառից էին հասկանում։ «Արենը չափավոր փորձով և անսահմանափակ երևակայությամբ և ցանկությամբ երիտասարդ ռեժիսոր է»,– ասաց դերասանը։

NOFI ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի համաշխարհային փառատոնի (Երևան–Լոս Անջելես) ներկայացուցիչ և UNICA կոմիտեի անդամ Արտաշես Հովհաննիսյանը հայտնել է, որ «Կավե մարդ» ժապավենը ցնցող հաջողություն է ունեցել հենց ամենասկզբից։ «UNICA համաշխարհային փառատոնում, որը Կինոյի յուրօրինակ Օլիմպիադա է և որին մասնակցում են տարբեր երկրներ իրենց ֆիլմերով` ներկայացնելով դրանք մեկ ժամում, Արենի ֆիլմը ճանաչվեց լավագույնը պրոֆեսիոնալ ֆիլմերի կատեգորիայում, իսկ Կարեն Ջհանգիրովը դարձավ լավագույն դերասան»,– պատմեց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ վաստակած մեդալների թվով (մեկ ոսկե և մեկ բրոնզե) և պատվոգրերի թվով, ինչպես նաև հաշվի առնելով Կարեն Ջհանգիրովի հատուկ մրցանակը` Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին առընթեր Կինոյի այդ օլիմպիադայում (անցկացվել է ավստրիական Ֆիչբերբրունում) զբաղեցրեց երրորդ տեղը։

«Սա ցնցող հաջողություն է` վերջին անգամ մենք ոսկե մեդալ ենք նվաճել 1988 թվականին «Ռեժիսորներ» ֆիլմի համար (հեղինակ` Արտաշես Հովհաննիսյան)»,– նշեց նա։

«Կավե մարդը» ֆիլմը զբաղեցրել է առաջին տեղը Թալինի Բալթյան ֆիլմերի փառատոնում, որի ղեկավարը, Հովհաննիսյանի խոսքով, հայտնել է, որ փառատոնում նմանատիպ ֆիլմեր չի տեսել։

Կարճամետրաժ ֆիլմն արժանացել է նաև պատվոգրի NOFI ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի համաշխարհային փառատոնում (Երևան–Լոս Անջելես) և Գրան պրիի Բեռլինում 2014 թվականի մարտին անցկացված Nachbarn bei Freunden միջազգային փառատոնում։

Դիտարկելով ֆիլմի հաջողության գաղտնիքները` բանավեճի մասնակիցները, նախևառաջ, նշեցին մենության, որոնումների և կյանքի իմաստը գտնելու, կյանքի համը կորցնելու և այդ համն ու իմաստը վերադարձնելով` այն երկարացնելու ցանկության հիմնական վերազգային և համամարդկային թեմատիկան։ Սրանք սիրտն ալեկոծող համամարդկային թեմաներ են։ Ժապավենի գլխավոր ուղերձը, ըստ հեղինակների,  այն է, որ կյանքի իմաստը կարելի է միշտ գտնել, պետք է սովորել գտնել այդ իմաստը և չհուսահատվել, ինչը հավասարապես բնորոշ է հային, անգլիացուն կամ մեկ այլ ազգի ներկայացուցչի։

«Ինձ` որպես հայկական պատվիրակության ներկայացուցչի, մոտենում էին կինոգետներ, ռեժիսորներ և շնորհավորում ֆիլմի կապակցությամբ։ Այն բոլորի վրա մեծ տպավորություն էր գործել, նախևառաջ, իր գաղափարով` այն հուզել էր շատ–շատերի»,– պատմեց Արտաշես Օհանյանը։

«Կավե մարդը» ֆիլմը կյանքի և մահվան հավերժ դիմակայության մասին ժամանակակից առակ է։ Խուլ գյուղում ապրող և արդեն անխուսափելի ավարտի հետ հաշտված ծեր միայնակ կավագործը մի պարզ ճշմարտություն է բացահայտում իր համար` կյանքն ավարտվում է այն ժամանակ, երբ մարդը դադարում է դրանում իմաստ տեսնել։ Ապրել ցանկանալու գլխավոր գաղտնիքը  կյանքի իմաստը հավիտենական որոնումն է, այն է` ինչի համար և ում համար ապրել։ Եթե կա այս հարցերից գոնե մեկի պատասխանը, ապա մարդն իր մեջ կյանքի համար պայքարելու ուժ կգտնի։ Ծերունու բակը պատահաբար ներս մտած տղան, տեսնելով կավե շրջանն ու կավե կժերը, խնդրում է աշակերտել ծերունու մոտ։ Դա բավական է դառնում, որ կավագործը կրկին զգա կյանքի համը։ Չէ՞ որ արդեն աշակերտ ունի։

Ֆիլմը նկարահանված է Հայաստանի մշակույթի նախարարության և Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։ -0-Ն.Ա.


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան: