485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի միակ երաժշտական–ժամանցային հեռուստաալիքը վերաբրենդավորում կանցկացնի
16:21
04 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի «Դար 21» միակ երաժշտական–ժամանցային հեռուստաալիքը կփոխի անվանումը և կներկայացնի սեփական հաղորդումները, ուրբաթ հայտնեցին հեռուստաընկերությունից։ 

««Դար21» հեռուստաալիքը հանդիսատեսին կներկայանա նոր անվանումով, նոր տեսքով և նոր բովանդակությամբ։ Ապրիլի 5–ից հեռուստաալիքը կվերանվանվի «21TV» և հանդես կգա ավելի վառ ձևաչափով և ավելի լայնաֆորմատ բովանդակությամբ»,– հայտնում է telecom.arka.am պորտալը։

Թարմացված հեռուստաալիքի եթերում կհայտնվեն նոր հաղորդումներ, օրինակ «Bio ռիթմ», որը թույլ կտա զգալ և պահել սեփական բիոռիթմն ավանդական և ոչ ավանդական բժշկության ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ։ «Հիմնական բնազդ» հաղորդումը կպատմի սեքսի մասին ` որպես արվեստի և առողջ կենսակերպի անբաժան մասնիկ, և կներկայացնի, թե ինչպես են այն ընկալում տարբեր մշակույթներում։ «Speed շոուն» կներկայացնի համաշխարհային ավտոարտադրողների նորությունները, իսկ «Կինո view»–ն կդառնա կինոարտադրության ոլորտի տեղեկատու` ներկայացնելով տեղեկություն կինոյի պատմության և սպասվող պրեմիերաների մասին։

«21TV»–ն իր ծրագրերն իրականացնում է Dominant production ընկերության հետ համատեղ։

«Դար 21» հեռուստաընկերությունը հիմնվել է 1998 թվականին։ 1998-2002 թվականներին հեռարձակել է Eurosport մարզական հեռուստաալիքի ծրագրեր։ 2002 թվականից փոխել է իր ուղղությունը և դարձել Հայաստանի միակ երաժշտական–ժամանցային հեռուստաալիքը։

-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան: