478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Երեք նոր ներկայացում կբեմադրվի Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի բեմում այս տարի
17:16
03 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկն այս տարի կհամալրվի երեք նոր ներկայացումներով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։

Գեղարվեստական ղեկավարի խոսքով` թատրոնի բեմում կբեմադրվեն իսպանացի դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Հրաշալի կոշկակարուհի» պիեսի հիման վրա «Հրաշալի սաբատերա», Օստրովսկու «Ամեն մի իմաստուն բավականաչափ հիմար է» պիեսը և Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը» պիեսի հիման վրա գրված «Տիգրան Մեծ» ներկայացումները։

«Հրաշալի սաբատերա» ներկայացումը կբեմադրի ռեժիսոր Գոհար Տրդատյանը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ «Ամեն մի իմաստուն բավականաչափ հիմար է» բեմադրությունը կհովանավորվի Մոսկվայի կենտրոնական պրեֆեկտուրան, իսկ «Տիգրան Մեծ» ներկայացումը կֆինանսավորի Հայաստանի մշակույթի նախարարությունը»,– ասաց Գրիգորյանը։

Ինչպես հայտնեց Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի գրական մասի պետ Մարինա Մարինոսյանը, ռուսական թատրոնի հանդիսատեսը կարող է դիտել «Հրաշալի սաբատերա» ներկայացումը, հավանաբար, մայիսի վերջին–հունիսի սկզբին։ Մյուս բեմադրությունների ցուցադրության ժամկետներն անհայտ են։

Նա նշեց նաև, որ տարեվերջին թատրոնում ավանդաբար նոր մանկական ներկայացում կբեմադրվի։

Այժմ թատրոնի երկացանկն ընդգրկում է ավելի քան 10 ներկայացում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ:
10:45
07 Հուլիսի 2017
Երաժշտական «փոթորիկ» է գալիս Դիլիջան
Dilijan Music Fest խորագրով երաժշտական բացառիկ տոն կանցկացվի առաջին անգամ Դիլիջանում: