481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Իտալիայի դեսպանությունը մայիսին Երևանում Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմեր ցուցադրություն կկազմակերպի
18:09
02 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Իտալիայի դեսպանությունը մայիսին Երևանում իտալացի տաղանդաշատ ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերի ցուցադրություն կկազմակերպի, չորեքշաբթի լրագրողներին ասաց դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Լաուրա Պաչենտին։

«Մենք չորս կինոնկար կներկայացնենք։ Ֆիլմերը կցուցադրվեն ամեն երկուշաբթի Երևանի Համազգային թատրոնում»,– ասաց նա։

Պաչենտին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմեց, որ համաշխարհային կինեմատոգրաֆիայի կարկառուն ներկայացուցչի ֆիլմերի ընտրությունը դեռ քննարկման փուլում է։

«Այս ռեժիսորի ֆիլմերը ցուցադրելը պատահական չէ, քանի որ Անտոնիոնին իտալական կինեմատոգրաֆիայում նոր դարաշրջանի սկիզբ է խորհրդանշում»,– նշեց նա։

Միքելանջելո Անտոնիոնին ծնվել է 1912 թվականի սեպտեմբերի 29-ին Իտալիայի Ֆերրարա քաղաքում։ Նա բազում մրցանակների դափնեկիր է։

Անտոնիոնիի ռեժիսորական դեբյուտը «Պո գետի մարդիկ» վավերագրական ֆիլմն էր, իսկ նրա առաջին խաղարկային ֆիլմը կոչվում է «Մի սիրո քրոնիկա» (1950 թվական): Այնուհետև նա նկարում է ևս մի քանի ֆիլմ, որոնք նրան հաջողություն են բերում իր հայրենիքում՝ «Ընկերուհիներ»,«Ճիչ», «Տիկինն առանց կամելիաների»:

Անտոնիոնին մահացել է 2007 թվականին, երբ 95 տարեկան էր։
-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
27 Մայիսի 2017
Տիմատին պահել է խոստումը և հայտնել երևանյան համերգի օրը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին հայտնել է, թե երբ և որտեղ կկայանա նրա երևանյան համերգը:
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա: