482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նոր մուլտֆիլմ է նկարահանում Վրթանես Փափազյանի «Կլոր աստվածներ» հեքիաթի մոտիվներով
17:28
28 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի հայ ռեժիսոր մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցը նոր մուլտֆիլմ է նկարահանում գրող Վրթանես Փափազյանի «Կլոր աստվածներ» հեքիաթի մոտիվներով։

«Հունիսից մտադիր եմ սկսել նոր տասը րոպե տևողությամբ մուլտֆիլմի նկարահանումը, որի հիմքում ընկած կլինի Վրթանես Փափազյանի հեքիաթը։ Կարծում եմ, որ այս տարվա վերջին նոր մուլտֆիլմի աշխատանքը կավարտվի», – տեղեկացրեց նա «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։ Նա նաև ավելացրեց, որ ֆիլմը կնկարահանվի «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիայում։

«Կլոր աստվածներ» հեքիաթն այլաբանություն է, որը պատմում է մարդկանց նկատմամբ ոսկե հորթի իշխանության մասին։

Սահակյանցը նաև նշեց, որ մուլտֆիլմում սյուժետային մասը կպահպանվի, սակայն նյութի ներկայացումը փոքր–ինչ կտարբերվի։

Ռեժիսորը նաև տեղեկացրեց, որ կարճամետրաժ մուլտֆիլմի աշխատանքը կընթանա «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմին զուգահեռ։

Հայտնի հայ գրող, արձակագիր, դրամատուրգ Վրթանես Փափազյանը (1864–1920) իր գործունեության ընթացքում բազմաթիվ անգամ դիմել է ոչ միայն հայկական, այլև մերձարևելյան տարածաշրջանի բանահյուսությանը։ Նրա ստեղծագործության մեջ մեջ դեր է զբաղեցնում մի ժանր, որը գրողն անվանում է «զրույց»։

Նա ստեղծել է մոտ 50 հեքիաթ, որոնց թվում են «Փայտե սուրը», «Ստամոքսի համար» «Առվակը», «Սոխակ» և «Ինչում էր ուժը» հեքիաթները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։
20:56
16 Մայիսի 2017
Ազգային պատկերասրահի այցելուները կարող են վիրտուալ շրջայց կատարել Արևմտյան Հայաստանով և Կիլիկիայով
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո պատմական հուշարձանների ցուցահանդեսը՝ 360 ° ձևաչափով:  
17:47
16 Մայիսի 2017
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը ելույթ կունենա Երևանում
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը (Նարգիզ Զակիրովա) ելույթ կունենա Երևանում: