486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
2014 թ.–ին «Արտավազդ» հայկական թատերական մրցանակաբաշխությունը նվիրված կլինի ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի հոբելյանին
17:24
25 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. 2014 թ.–ին «Արտավազդ» հայկական ամենամյա թատերական մրցանակաբաշխության արարողությունը նվիրված կլինի թատրոնի ռեժիսոր և դերասան Հրաչյա Ղափլանյանի 90–ամյակին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը։

««Արտավազդ» մրցանակաբաշխության արարողությունը, ըստ ավանդույթի, տեղի կունենա մարտի 27–ին Թատրոնի միջազգային օրվա շրջանակներում Ա. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում», – ասել է նա։

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն արդեն 10 տարի շարունակ անցկացվում է Հայաստանում` 10 անվանակարգերում`«Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն երաժշտության հեղինակ», «Լավագույն պիես», «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ներկայացում»:

Մելոյանի խոսքերով` Ղափլանյանի հոբելյանի շրջանակներում նախատեսված միջոցառումներ կլինեն մարտի 30–ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ բացի թատերական պրեմիերայից տեղի կունենա Ղափլանյանի հուշ–երեկո` հայտնի հայ թատերական գործիչների մասնակցությամբ։

Հրաչյա Ղափլանյանը հայ անվանի դերասան է, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ, իսկ 1973 թ.–ից` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

1953 թ.–ին նշանակվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1962 թ.–ին դարձել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1967 թ.–ին Ղափլանյանը հիմնադրել է Երևանի պետական դրամատիկական թատրոնը։

1975 թ.–ին դրամատիկական թատրոնի բեմում «Սեր և ծիծաղ», «Ռիչարդ երրորդ» և «Յոթ կայարաններ» բեմադրությունների համար արժանացել է Հայաստանի պետական մրցանակի։ 1978 թ.–ին «Կարիոլան» բեմադրության համար արժանացեկ է ԽՍՀՄ պետական մրցանակի։

Թատրոնի միջազգային օրը (World Theatre Day) թատերական արվեստի գործիչների մասնագիտական տոնն է։ Այն հիմնադրվել է 1961 թ.–ին Վիեննայում ՅՈւՆԵՍԿՕ–ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի IX կոնգրեսի ժամանակ, նշվում է ամեն տարի 1962 թ.–ից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: