487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Լիբանանի Al Bustan փառատոնի փակմանը
12:51
24 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նախօրեին, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ, հանդես եկավ լիբանանյան Էմիլ Բուստանի համերգասրահում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում, հաղորդեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Երեկոյի առաջին մասում ներկայացվեց Հեկտոր Բեռլիոզի «Ամռան գիշերներ» ստեղծագործությունը, մենակատար` բազմաթիվ ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր Ռուքսանդրա Դոնոսե (մեցցո սոպրանո):

Երեկոյի ավարտին Դոնոսեն կիսվեց, որ վայելել է նվագախմբի հետ աշխատանքի և յուրաքանչյուր րոպեն: Նշեց նաև, որ չնայած փորձերի համար հատկացված շատ սուղ ժամանակին, նման պրոֆեսիոնալ և եռանդով լեցուն երիտասարդների հետ համագործակցությունը չափազանց դյուրին էր: Համերգի 2-րդ մասում Երիտասարդականը ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգական»-ը:

Այս համերգով Երիտասարդականը եզրափակեց իր ելույթները Լիբանանում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երիտասարդականին հաջողվեց գերել հանդիսատեսին և արժանանալ լեփ-լեցուն դահլիճների հոտնկայս ծափահարություններին՝ լսարանին ներկայացնելով դասական երաժշտության լավագույն օրինակներ և համագործակցելով այնպիսի տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Անտոնիո Մենեսեսը (թավջութակ), Ջանլուկա Մարչիանոն (դիրիժոր), Ռուքսանդրա Դոնոսեն (մեցցո սոպրանո), Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (բանդոնեոն) և շատ ուրիշներ:

Համերգները իրենց ներկայությամբ պատվեցին Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Աշոտ Քոչարյանը և Բեյրութի հայ համայնքի այլ նշանավոր ներկայացուցիչներ: Հյուրախաղերը կարելի է վստահաբար հաջողված համարել, ընդ որում՝ սպասվածից առավել:

Համերգին աջակցեց նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում: