477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
«ARMENIA MUSIC AWARDS» LEGENDS 2014 մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 6–ին
13:17
19 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «ARMENIA MUSIC AWARDS» իններորդ` LEGENDS 2014 մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 6–ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում, հայտնում է մրցանակաբաշխության կազմակերպիչ «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսեարական կենտրոնի մամուլի ծառայությունը։

«2014 թ.–ին «Արմենիա փրոդաքշնը» որոշել է մրցանակաբաշխությունը կազմակերպել «LEGENDS» հատուկ ձևաչափում։ 2014 թ.–ի բոլոր թեկնածուները անգնահատելի ներդրում են կատարել հայկական երաժշտական մշակույթի զարգացման, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս այն տարածելու  գործում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ավանդույթի` մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում դասական ձևաչափով, որի շրջանակներում ներկայացված է 21 անվանակարգ (Տարվա հիթ, Տարվա երգիչ, Տարվա երգչուհի, Տարվա ալբոմ և այլն)։

Պատվավոր հյուրերը հանձնում են անվանական ոսկեջրած արձանիկ, որը ստեղծվել է հայտնի քանդակագործի կողմից մոլորակի և ծառի տեսքով, որը աշխարհի 136 երկրներում հայկական համայնքների միավորում է խորհրդանշում։

«Armenia» Music Awards LEGENDS 2014» հանդիսավոր արարողության ընթացքում կհրապարակվի 14 անուն, ովքեր արժանացել է «Լեգենդ» մրցանակի։

Միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատել են Միշել Լեգրանը, Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը, Իրինա Ալեգրովան, Ստաս Նամինը, Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռոզի Արմենը, Դավիթ Թուխմանովը և այլ հայտնի երաժիշտներ։

Որպես 2014 թ.–ի պատվավոր թեկնածուներ` հրավիրված են նաև Արթուր Գրիգորյանը, Արթուր Մեսչյանը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, Մալխասը, Հովհաննես Չեքիջյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Հախվերդյանը, Սերժ Թանգյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը։

Համերգային ծրագրին կմասնակցեն նաև Արամ Mp 3–ն, Անդրեն, Արման Հովհաննիսյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Արմեն Բաբախանյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Թաթա Սիմոնյանը, Մուրադ Մալխասյանը,  Սևակ Ամրոյանը, Rockin' Raffi Arto-ն։

«Ի հիշատակ լեգենդների»` հատուկ մրցանակի կարժանանան Ավետ Տերտերյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Լուսինե Զաքարյանը, Միխայիլ Թարիվերդիևը, Հովհաննես Բադալյանը, Էլվինա Մակարյանը։

«ARMENIA MUSIC AWARDS»-ը Հայաստանի և սփյուռքի երաժշտական արվեստի պատմության կարևոր իրադարձություններից է։ Յոթ տարվա ընթացքում արարողության մասնակիցներ, հատուկ հյուրեր և մրցանակակիրներ են դարձել Ռուսաստանի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների մշակույթի, արվեստի և շոու-բիզնեսի հայտնի գործիչներ:

Հանդիսավոր արարողությանը ամենամյա մրցանակներ են հանձնվում Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և աշխարհի այլ երկրների դերասաններին, երաժիշտներին, մեդիա-ներկայացուցիչներին՝ մշակութային կյանքում ունեցած նրանց ավանդի և սեփական ձեռքբերումների համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
24 Սեպտեմբերի 2017
Comedy club-ի Գարիկները Երևանի մասին երգ են կատարել (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը ու Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը կատարել են «Դեպք Երևանում» երգը:
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո: