483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Շեքսպիրյան միջազգային թատերական հոբելյանական փառատոնը կմեկնարկի մարտի 19–ին
19:21
14 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանում Շեքսպիրյան միջազգային թատերական տասներորդ փառատոնը կանցնի մարտի 19–ից 23–ը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը։

«Այս տարի փառատոնում կներկայացվեն միայն հայկական բեմադրություններ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ միջոցառման շրջանակում Հայաստան կժամանեն Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տասնմեկ տնօրեններ, որոնց մենք ցանկանում ենք ցուցադրել մեր հնարավորությունները»,– ասաց Մելոյանը։

Նա հայտնեց նաև, որ այս տարի փառատոնը նվիրված է Շեքսպիրի ծննդյան 450–ամյակին։

Մելոյանի խոսքով` փառատոնի շրջանակում կներկայացվեն մի շարք բեմադրություններ։ Մասնավորապես, մարտի 19–ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա «Լիր արքա» հայ–վրացական համատեղ նախագծի պրեմիերան` Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ, մարտի 20–ին Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «Հուլիոս Կեսարը», մարտի 21–ին Գ.Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի «Ջոն արքան», իսկ մարտի 22–ին  Հ. Աբելյանի անվան Վանաձորի դրամատիկական թատրոնում կկայանա «Լիր արքան» Վահե Շահվերդյանի բեմադրությամբ։

Բացի այդ, մարտի 20–ին Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կանցնի միջազգային համաժողով Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենների մասնակցությամբ, և կբացվի «Շեքսպիրը հայկական թատրոնում» ցուցահանդես։

2013 թվականին անցկացված Վ.Փափազյանի անվան Շեքսպիրյան իններորդ միջազգային թատերական փառատոնը նվիրված էր աշխարհահռչակ շեքսպիրագետ, Անջեյ Ժուրովսկի փառատոնի համահիմնադրի հիշատակին։ Փառատոնն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի թատերական գործիչների օժանդակությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:22
08 Դեկտեմբերի 2016
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, նշվում է կինոմրցանակի կայքում:
20:06
06 Դեկտեմբերի 2016
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ–ի ձայնագրման արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիայի կողմից։
16:08
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը
Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում:
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։