484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Դիշդիշյանն ու Մովսեսյանը գերմանաբնակ ազգությամբ թուրք ռեժիսորի ֆիլմի պրոդյուսինգով են զբաղվում
17:44
13 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուբեն Դիշդիշյանն ու Արամ Մովսեսյանն ընդգրկվել են Ֆաթիհ Ակինի նոր «Սպի» ֆիլմի պրոդյուսերների կազմում։ Սա «Մարս Մեդիա» կինոընկերության առաջին միջազգային նախագիծն է, հաղորդում է thr.ru–ն։

«Սպի» ֆիլմը իտալա–ֆրանսիա–գերմանա–ռուսական համատեղ արտադրություն է դարձել։ Ֆիլմի պրոդյուսերների կազմում ընդգրկված են նաև Կառլ Բաումգարտները («Վարդակակաչ», «Գավր»), Ռեյնհարդ Բրունդիգը («Գավր», «Եկ դա արագ անենք», «Թամբած կետը»), Ֆաբիեն Վոնյերը («Հոգու խոհանոցը», «Գավր»), նշում է հրատարակությունը։ 

Ֆաթիհ Ակինը գերմանաբնակ ազգությամբ թուրք ռեժիսոր է («Հոգու խոհանոց», «Գլխով պատին», «Դրախտի եզրին», «Նյու Յորք, սիրում եմ քեզ»)։ «Գլխով պատին» ֆիլմը  (2004) նվաճել է բազմաթիվ մրցանակներ, որոնց թվում են` «Ոսկե արջը» և Բեռլինի կինոփառատոնին արժանացած կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակը, ինչպես նաև եվրոպական կինոակադեմիայի «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մրցանակը։ 2009 թ.–ին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ «Հոգու խոհանոց» ֆիլմն արժանացավ Ժյուրիի հատուկ մրցանակի։ «Սպի» ֆիլմի սյուժեն չի հրապարակվում։

Ինչպես հաղորդում է thr.ru–ն, Դիշդիշյանը հուսով է, որ ֆիլմը կմասնակցի Կաննի կինոփառատոնի մրցույթին։ Իսկ ամռանը Ֆաթիհ Ակինը կներկայացնի «Սպին» Մոսկվայում` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսված հատուկ ցուցադրության ժամանակ և Երևանում` «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում։

Ռուբեն Դիշդիշյանը ռուսաստանաբնակ հայազգի հեռուստա–կինոպրոդյուսեր է։ 1995 թ.–ին նա հիմնադրել է «Ցենտրալ Պարտնըրշիպ» խոշորագույն ռուսական կինոընկերությունը, որի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր մինչև 2011 թ.–ը։ 2011 թ.–ի նոյեմբերին նա ստեղծել է «Մարս Մեդիա Էնթերթեյնմենթ» ՍՊԸ–ն, որի գործունեության առաջնահերթ ուղղություններից է կինո-հեռուստաարտադրությունը։

Արամ Մովսեսյանը ռուսաստանաբնակ հայազգի հայտնի պրոդյուսեր է, մասնակցել  է տասնյակ ֆիլմերի ստեղծմանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։