484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության թեմայով կարճամետրաժ ֆիլմերի լավագույն սցենարների մրցույթ կանցկացվի
16:12
26 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության թեմայով 3-6–րոպեանոց խաղարկային և վավերագրական ֆիլմերի լավագույն սցենարների մրցույթ կանցկացի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կազմակերպած մրցույթը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին։

«Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է մինչև հունիսի 30–ը սցենարներն ուղարկեն «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ։ Մրցույթի հատուկ ժյուրին ներկայացված հայտերից կընտրի տասը լավագույն աշխատանքները, որոնց հիման վրա այնուհետև կնկարահանվեն ֆիլմեր»,– ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Նշելով, որ մրցույթը չունի տարիքային և ազգային սահմանափակումներ` Խաչատրյանը միաժամանակ հույս հայտնեց, որ մրցույթին մասնակցելու ցանկություն կհայտնեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ուրիշ երկրների բնակիչներ։

Նշելով, որ երեք լավագույն սցենարների հեղինակներ կստանան 1000 դոլարին համարժեք գումար, մյուս յոթի հեղինակները` 500 դոլարին համարժեք դրամ։

Պատասխանալեով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` Խաչատրյանը նշեց, որ իր կարծիքով ֆիլմերի տևողությունը շատ կարճ չէ։

«Կարծում եմ` մի քանի րոպեն բավական է մարդկանց հիշողությունների խճանկար հավաքելու և ոչ մեծ, բայց միաժամանակ զգայական ֆիլմ նկարահանելու համար, որն իր մեջ ինչ–որ պատգամ է կրում»,– ասաց նա։

Խաչատրյանը հայտնեց նաև, որ հետագայում նկարահանված ֆիլմերը կներկայացվեն Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի շրջանակում հիմնադրամը ֆինանսավորել է մոտ 100 մշակութային ծրագիր, որոնցից 30-35–ն արդեն իսկ իրագործվել են։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։
16:46
13 Մարտի 2017
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարակարծիք են «Եվրատեսիլին» Հայաստանի հաջողության կանխատեսումներում
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարբեր կերպ են գնահատում «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի հաջողության շանսերը: