486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ներառական պարային խումբ է ստեղծվում Հայաստանում բրիտանական CanDoCo թատրոնի նմանությամբ
18:59
20 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ներառական ժամանակակից պարային խումբ է ստեղծվում Հայաստանում` Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնին առընթեր` Candoco ժամանակակից պարերի բրիտանական թատրոնի նմանությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

Candoco պարի բրիտանական թատրոնը միավորում է ինչպես սովորական պարողների, այնպես էլ սահմանափակ ֆիզիկական կարողություններով պարողների։ Թատրոնը հայտնի է նրանով, որ սեփական ելույթի ուժով կոտրում է մարդկային հնարավորությունների և արվեստի մասին կարծրատիպերը` շեշտադրելով մարդկանց շփումը։

Candoco–ն, որը մասնակցել է Լոնդոնի Պարալիմպիադա–2012–ի փակմանը, առաջին անգամ ելույթ է ունեցել Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի շենքում նախորդ տարվա մարտին։ Հայ հանդիսատեսին ներկայացրել է «Բեմադրությամբ երեք գործողությամբ»։

«Candoco–ի ելույթից հետո մեզ մոտ համագործակցության գաղափար առաջացավ Հայաստանում նմանատիպ պարային խումբ ստեղծելու նպատակով։ Ներկայում մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, պարողների ընտրություն է ընթանում»,– ասաց Սարիբեկյանը։ Նա հայտնեց, որ այս տարվա մայիսին Հայաստան կժամանեն Candoco–ի պրոֆեսիոնալ պարողներ թրեյնինգ անցկացնելու և պարողների ընտրությանն աջակցելու համար։

Նախորդ տարի Մեծ Բրիտանիա են մեկնել ժամանակակից և դասական պարի մի քանի մանկավարժներ Հայաստանից Candoco–ի վերապատրաստման հատուկ դասընթացներին մասնակցելու համար։ Հայաստան վերադառնալով` նրանք պրոֆեսիոնալ պարողների և սիրողների ընտրություն են սկսել, որի արդյունքներով էլ կստեղծվի ներառական պարային խումբ։

Հատուկ դասընթացներին մասնակցելու և հետագայում հայկական ներառական պարային խմբի կազմում հայտնվելու համար կարելի է դիմել Gohar.Harutyunyan@britishcouncil.org.am էլեկտրոնային հասցեով մասնակցության ձևը ստանալու համար։ Ընտրությունը կանցկացվի մրցութային կարգով։ Մարզերից ժամանած մասնակիցներին Բրիտանական խորհուրդը կօժանդակի տրանսպորտի և բնակարանի ծախսերը հոգալու հարցում։

Հայտերի ընդունման վերջին ժամկետը փետրվարի 25–ն է։

Բրիտանական խորհրդի կողմից ներառական պարային խումբը ստեղծվում է «Պար առանց սահմանների» ծրագրի շրջանակներում` ՀՀ մշակույթի նախարարության և Մեծ Բրիտանիայում հայկական համայնքի աջակցությամբ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:04
28 Փետրվարի 2017
Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը չեղարկվել է
Իրինա Ալեգրովայի` մարտի 5-ին Երևանում կայանալիք համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվել է:
17:34
27 Փետրվարի 2017
Ջազի և ֆոլկի միահյուսումը Տիգրան Համասյանի նոր տեսահոլովակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անվանի հայ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ԱՄՆ–ում ներկայացրել է «The Cave of Rebirth» իր նոր տեսահոլովակը։
11:36
27 Փետրվարի 2017
Արտառոց դեպք «Օսկար 2017»–ում. սխալ է հայտարարվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողը
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գրանցվեց իսկական սկանդալ։
11:08
27 Փետրվարի 2017
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017»–ը. հայտնի են հաղթողների անունները
Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկարի» 89–րդ մրցանակաբաշխությունը։
15:47
24 Փետրվարի 2017
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։
15:24
24 Փետրվարի 2017
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում: