478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» և Օրհան Փամուկի «Իմ անունն է Կարմիր» գրքերն առաջին անգամ հայերեն կհրատարակվեն 2014 թ.–ին
17:15
18 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իտալացի հայտնի գրող Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» (Il nome della Rosa, 1980) լեգենդար վեպը, ինչպես նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկի «Իմ անունն է Կարմիր»  (Benim adım Kırmızı, 1998) վեպն առաջին անգամ հայերեն կհրատարակվեն 2014 թվականին, հայտնեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

Ըստ նրա, թարգմանություններն իրականացվել են բնագրերից, և, ի տարբերություն ռուսերեն թարգմանությունների, կլինեն լիարժեք, առանց կրճատումների։

«Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում էապես աճել է հետաքրքրությունն արտասահմանյան գրականության նկատմամբ, այդ պատճառով մենք նախաձեռնել ենք բազմաթիվ ստեղծագործությունների հրատարակություն, որոնք մինչ այդ անհասանելի են եղել հայերենով»,- երեքշաբթի Նիկողոսյանն ասաց լրագրողներին։

Ումբերտո Էկոն ժամանակակից խոշորագույն գրողներից է։ «Վարդի անունը» Էկոյի առաջին վեպն է, որը հրապարակվել է 1980 թվականին, հեղինակին համաշխարհային ճանաչում բերած առաջին ինտելեկտուալ վեպն է, որը գլխավորել է ամենաշատ վաճառվող գրքերի ցուցակը։

Օրհան Փամուկը թուրք ժամանակակից գրող է, մի քանի ազգային և միջազգային գրական մրցանակների, այդ թվում` գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է (2006)։Ճանաչված է ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան հիսուն լեզուներով։ Հայտնի է Հայոց ցեղասպանության և Թուրքիայում քրդերի նկատմամբ խտրականության մասին իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը չի համընկնում թուրքական իշխանությունների կարծիքի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։
18:35
05 Սեպտեմբերի 2017
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել թուրքի և հայուհու սիրո պատմության մասին (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին: