478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայազգի ռեժիսոր Արա Առուշի «Որսորդ» ֆիլմը կներկայացվի Մանհեթնի Միջազգային կինոփառատոնի ժամանակ
14:43
18 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայազգի ռեժիսոր Արա Առուշի «Որսորդ» կարճամետրաժ ֆիլմը կներկայացվի  Մանհեթնի Միջազգային կինոփառատոնի ժամանակ, որն անցկացվելու է փետրվարի 28–ից մարտի 2–ը, երեքշաբթի հաղորդել է ֆիլմի ռեժիսորը ԵՊՀ–ում ֆիլմի ցուցադրությունից առաջ։

Կինոփառատոնի շրջանակում ֆիլմը ներկայացվելու է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը կցուցադրվի ՄԱԿ–ի կինոսրահում։ Մանհեթնի միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար պայքարել են ամբողջ աշխարհից 130 երիտասարդ ռեժիսորներ, որոնց ֆիլմերից ընտրվել են 12–ը։

Ֆիլմը պատմում է  պատերազմի հերոս և արբեցող Նելսոնի մասին, ով ապրում է խուլ գյուղերից մեկում։ Նրա ընտանիքի (կնոջն ու նորածին որդու) միակ կերակրողը կովն է, որին սպանում է սոված գայլը։ Հարուստ եղբոր մոտ փոխելով իր մեդալները երեք փամփուշտով` որսորդը որոշում է ձեռք բերել երեք գայլ մաշկ և մեկ եղջերու, որոնց դիմաց եղբայրը խոստանում է նրան տալ նոր կով։ Նելսոնն այդ երեք փամփուշտով գնում է անտառ որսի...

Ֆիլմի սցենարի հեղինակը Արա Առուշն է, բեմադրիչ օպերատորը` Վազգեն Մուրադյանը, կոմպոզիտորը` Եվգենի Միլովանովը։ Ֆիլմում գլխավոր դերակատարներն են Արմեն Գրիգորյանը, Աննա Առուշն ու Էդվարդ Շահնազարյանը։ Ֆիլմում հերոսները շփվում են չափածո ոճում։

Ավելի վաղ «Որսորդ» ֆիլմը ներկայացվել է Կանի միջազգային 66–րդ կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում (Short Film Corner)։ Ֆիլմի հայկական պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 10–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արա Առուշը (Առուշանյան) ծնվել է 1974 թ.–ին Ստեփանակերտում։ 1999 թ.–ից նկարահանել է տեսահոլովակներ, հիմնադրել է Digidez Studio և KenigArts Pictures ընկերությունները։

Բացի Կաննի կինոփառատոնից, «Որսորդ» ֆիլմը ներկայացվել է նաև Մումբայի Ջագրան կինոփառատոնում և Մերիլենդի «Ֆրեդերիկ» կինոփառատոնում, իսկ գլխավոր դերակատար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Լավագույն» դերասան անվանակարգում Իսպանիայի Բոլոնյան 39–րդ կինոփառատոնի շրջանակներում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։