484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Լավաշն իրանցիների և հայերի ընդհանուր մշակութային ժառանգությունն է. իրանցի փորձագետ
11:38
18 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լավաշն իրանցիների և հայերի ընդհանուր մշակութային ժառանգությունն է, ասել է Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության փորձագետ Յադոլու Պարմունը, ում խոսքերը մեջբերում է «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությունը։

2013 թ.–ի դետեմբերին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը հայտարարել էր, որ հայկական լավաշի պատրաստման արվեստը կարող է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ոչ նյութական ժառանգության ցանկում։ Նրա խոսքով`«Լավաշ. հայկական ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները» անունով հայտի վերջնական ձևն արդեն պատրաստ է և կքննարկվի այս տարվա դեկտեմբերին  Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ–ի միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։

«Ոչ նյութական մշակույթը չափազանց բազմազան է, և երկու հարևան երկրների միջև գոյություն ունեն բազմաթիվ մշակութային ընդհանրություններ, որոնց թվում է նաև լավաշը», – ասել է Պարմունը։

Միաժամանակ փորձագետը կասկած է հայտնել, թե Իրանը կարող է համոզել Հայաստանին հետ վերցնել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ներկայացրած հայտը։

«Իրանը կարող է բանակցություններ սկսել Հայաստանի հետ լավաշի վերաբերյալ, սակայն ես կարծում են, որ նրանք (հայերը) չեն ցանկանա զրկվել այդ հնարավորությունից», – նշել է նա։

Պարմունը նաև հիշեցրել է, որ ամեն տարի յուրաքանչյուր երկիրն իր մշակութային ժառանգության միայն մեկ նմուշը ցանկում ներառելու հայտ ներկայացնելու իրավունք ունի։

Փորձագետը նաև նշել է, որ Իրանում այժմ իրանական ողջ մշակութային ժառանգության ցուցակագրման աշխատանքներ են ընթանում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։