478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
NАXOS ընկերությունը թողարկել է Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունների սկավառակը` Հայկ Մելիքյանի կատարմամբ
13:30
13 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. NАXOS ընկերությունը, որը զբաղվում է դասական երաժշտության ձայնագրմամբ, առաջին անգամ թողարկել է հռչակավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի դաշնամուրի համար նախատեսված ստեղծագործությունների սկավառակը` դաշնակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը։

«Այս ընկերության շնորհիվ Բաբաջանյանի երաժշտությունն առաջին անգամ նման մասշտաբով կներկայացվի օտաերկրյա ունկնդրին և կզբաղեցնի արժանի տեղը ամենահայտնի երաժշտական խանութ–սրահներում և էլեկտրոնային ռեսուրսներում», – ասաց նա։

Հակոբյանը նաև ավելացրել է, որ Բաբաջանյանի ստեղծագործությունները ներառված են Մելիքյանի գրեթե բոլոր համերգային ծրագրերում, և հենց այս հանգամանքն է դրդել ընկերությանը թողարկել կոմպոզիտորի սկավառակը` դաշնակահարի կատարմամբ։

Հայկ Մելիքյանը ծնվել է 1980 թ.–ին Երևանում։ Դաշնակահարի համերգային դեբյուտը տեղի է ունեցել Հռոմում` «Concerto Di Concerti» 20–րդ դարի երաժշտության միջազգային փառատոնի ժամանակ։

Դաշնակահարը վարում է ակտիվ համերգային գործունեություն` ելույթ ունենալով ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես` Իտալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլնանդներում, Շվեյցարիայում, Մեքսիկայում, Ճապոնիայում։ Նրա ծրագրացանկում է տարբեր ոճերի, դարաշրջանների, ազգային դպրոցների երաժշտությունը։

Մելիքյանը բազմաթիվ կամերային–գործիքային, վոկալ, ինչպես նաև սիմֆոնիկ և երգչախմբային ստեղծագործությունների հեղինակ է։ Նրա դաշնամուրային, համերգային մեկնաբանություններն ու հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունների մշակումները դարձել են բազմաթիվ դաշնակահարների ծրագրացանկի անբաժանելի մասը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։