480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+30
Եղանակը Երևանում
Հայ
«Նիմֆոմանուհի» սկանդալային ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի չի ունենա հասարակական դժգոհության պատճառով. «Սինեմա Սթար»
14:26
12 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Դանիացի հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի` մեծ աղմուկ բարձրացրած «Նիմֆոմանուհի» (Nymphomaniac) ֆիլմի առաջին մասի երևանյան պրեմիերան տեղի չի ունենա հասարակական դժգոհության պատճառով։

Ի պատասխան ուղարկված հարցման` այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չորեքշաբթի տեղեկացրել են «Սինեմա Սթար» կինոթատրոնի մարկետինգի բաժնից։

Ավելի վաղ «Սինեմա Սթար» կինոթատրոնից «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էին, որ ֆիլմի պրեմիերան նախատեսված է փետրվարի 13–ին։

««Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնն այսօր որոշում է ընդունել, որ հրաժարվել է նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց: Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ», – տեղեկացրել են կինոթատրոնից։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Նիմֆոմանուհի» ֆիլմի պրեմիերայի նախօրոք ամրագրված տոմսերի մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ կինոթատրոնի տոմսարկղերում։

Հարկ է նշել, որ ֆիլմի ցուցադրության վերաբերյալ չորեքշաբթի առավոտյան «Սինեմա Սթարին» ուղղված «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցման պատասխանը գործակալություն ստացվել է միայն ժամը 13։00–ին, այն դեպքում, երբ այդ տեղեկատվությունը որոշ ԶԼՄ–ների կայքերում հայտնվել է շատ ավելի շուտ։

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Շառլոտա Գենսբուրը, Ստելան Սկարսգարդը, Շայա Լաբաֆը, ով հայտնի է «Պարանոյա» և «Տրանսֆորմերները» ֆիլմերում խաղացած դերերով։

Ֆիլմում ծեր Սելիգմանը փողոցի մութ անկյունում ծեծված կնոջ է գտնում և տանում իր տուն։ Երբ կինն ուշքի է գալիս, սկսում է պատմել իր սեքսուալ կյանքի պատմությունը։

«Սինեմա Սթարը» կինոթատրոնների ռուսական ցանց է, որոնք առկա են Ռուսաստանի և Հայաստանի ավելի քան 15 քաղաքներում։ «Սինեմա Սթարը» զբաղեցնում և երկար տարիներ պահում է պատվավոր տեղը Ռուսաստանի կինովարձույթի խոշորագույն օպերատորների յոթնյակում։ Հայաստանում կինոթատրոնը գործում է 2013 թ.–ից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: