478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Դուդակահար Ջիվան Գասպարյան կրտսերը ներկայացրեց իր «Արմատներ» ձայնասկավառակը
19:13
10 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հանրահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը` դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը շաբաթ օրը երևանյան ակումբներից մեկում ներկայացրեց իր «Արմատներ» ձայնասկավառակը։

«Ալբոմի ձայնագրման ընթացքում, բացի դուդուկից, որևէ այլ գործիք չի օգտագործվել, դա է առանձնահատկությունը»,– ասաց երաժիշտը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Միաժամանակ նա նշեց, որ ալբոմում հնչում են դուդուկի քառաձայն, հնգաձայն կատարումներ։ «Իսկ ստեղծագործություններից մեկը մենք ձայնագրել ենք միանգամից տասը դուդուկով։ Դա դուդուկների ինքնատիպ նվագախումբ էր, և շատ հզոր ստեղծագործություն ստացվեց»,– ասաց նա։

«Արմատներ» անվանումը պատահական չէ ընտրվել, քանի որ Գասպարյանն այստեղ դիմել է հայկական մշակույթի արմատներին` ազգային երաժշտությանը, Կոմիտասի ու Սայաթ Նովայի ստեղծագործություններին։

«Իմպրովիզացիաներ էլ կան, որոնք թույլ են տալիս երևան բերել դուդուկի քնարականությունն ու տեխնիկան, գործիքի բոլոր հնարավորությունները»,– ասաց նա` ավելացնելով, որ գործիքավորման աշխատանքին մասնակցել է նաև պապը` Ջիվան Գասպարյանը։

Երաժիշտը նշեց, որ ալբոմը ստեղծվել է մոտ մեկ տարում, քանի որ ձայնագրությունների արանքում մեկնել է հյուրախաղերի, որոնցից ամենավերջինը եղել է Ռուսաստանի քաղաքներում ունեցած շրջագայությունը։ Ալբոմը նվիրված է երաժշտի հորը։

Ջիվան Գասպարյան կրտսերը ծնվել է 1982թ.–ի հոկտեմբերի 23-ին Երևանում: Դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռն է: Մանուկ հասակից հաճախել է դաշնամուրի և վոկալի դպրոց: Միևնույն ժամանակ դուդուկ է սովորել պապի մոտ: Փոքր հասակում տեղափոխվել է Լոս Անջելես: Ավելի ուշ միացել է «Վիզա» բենդին: 2001թ.–ին հյուրախաղերով եղել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Կանադայում: Մի քանի տարի անց հանդես է եկել պապի հետ մի շարք երկրներում: 2009թ.–ին Աբու Դաբիում  մասնակցել է «Womad» փառատոնին: Կատարել է դուետներ «Գլադիատոր» ֆիլմում ավագ Գասպարյանի հետ: 2008թ.–ին Լոնդոնում մասնակցել է Նելսոն Մանդելայի 90-ամյակի տոնակատարությանը: 2009թ. Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգով, որտեղ արժանացել է արքայազն Չարլզի ուշադրությանը:

2008թ.–ին մասնակցել է պապիկի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը, կատարել է դուդուկի տրիո: Կատարումներ է ունեցել Զուկերոյի, Անդրեաս Վոլենվայդերի, Բորիս Գրեբենշիկովի, Ալան Փերսոնս Փրոջեքթի, Պլանետ Իքսի, Միշել Բրուքի և այլ հայտնի երաժիշտների հետ: 2011թ. մասնակցել է միջազգային փառատոնի, որին մասնակցում էին ավելի քան 300 մասնակիցներ 51 տարբեր երկրներից, նրա կատարումը արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին: 2011թ.–ին կայացած դուդուկի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակի և ոսկե մեդալի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:25
21 Օգոստոսի 2017
Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանում
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը: