485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Մեգ Ռայանն ընտրել է Վիլյամ Սարոյանի վեպն իր ռեժիսորական դեբյուտի համար
13:04
31 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մեգ Ռայանը կզբաղվի «Իթաքա» ֆիլմի ստեղծմամբ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա։ Ինչպես գրում է lenta.ru–ն` հղում անելով The Hollywood Reporter–ին, ֆիլմը կդառնա դերասանուհու ռեժիսորական դեբյուտը։

Ռայանը ֆիլմում կկատարի գլխավոր դերերից մեկը։ Նրա հետ ֆիլմում կնկարահանվեն Սեմ Շեփարդը, Մելանի Գրիֆիթն ու Ջեք Քուեյդը։ Ֆիլմի պրոդյուսերներն են Թոմ Հենքսն ու Playtone ընկերությունում նրա գործընկեր Հերի Գոեցմանը։

Սարոյանը «Մարդկային կատակերգությունը» գրել է 1942 թ.–ին։ Մասամբ ինքնակենսագրական ստեղծագործության մեջ Սարոյանը պատմում է Իթաքա քաղաքի բնակիչ 14–ամյա Հոմեր Մաքոլիի մասին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ֆոնին։ Հոմերի ավագ եղբայրը գնում է պատերազմի, իսկ նա մոր, եղբոր և քրոջ հետ մնում է տանն ու աջակցում ընտանիքին։

1943 թ.–ին MGM կինոստուդիան Սարոյանից գնել է վեպի էկրանավորման իրավունքն ու նկարահանել է համանուն ֆիլմ` Միքի Ռունիի և Ֆրենկ Մորգանի մասնակցությամբ։ Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկարի» և արժանացել է մեկ «Օսկարի» «Լավագույն սյուժե» անվանակարգում։

Մեգ Ռայանն աշխատում է կինոյում որպես դերասանուհի, կրկնօրինակման դերասանուհի և պրոդյուսեր։ Նրա ամենահայտնի աշխատանքներից են «Ինչպես Հարին հանդիպեց Սալիին», «Հրեշտակների քաղաք», «Դուք նամակ ունեք», «Քեյթն ու Լեոն» և այլ ֆիլմերում կատարած դերերը։ 2011 թ.–ին հայտարարվեց, որ Ռայանը կնկարահանի «Into the Beautiful» կատակերգական դրաման, սակայն ֆիլմը չնկարահանվեց։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։