478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ երաժիշտ Credit Suisse–ի վարկածով
16:09
22 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ  հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ երաժիշտ Credit Suisse–ի վարկածով, հայտնում է musicofarmenia.com կայքը։

Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է հունվարի 18-ին Վիեննայում, ժյուրիի կազմը գլխավորել է Լյուցերնի փառատոնի (Lucerne Festival) գործադիր և գեղարվեստական ղեկավար Միխայիլ Հեֆլիգերը (Michael Haefliger)։

Հայ ջութակահարը կստանա նաև 75,000 շվեյցարական ֆրանկ՝ որպես պարգևավճար երաժշտական ոլորտում ներդրած իր ավանդի համար: Պարգևը ենթադրում է նաև համերգ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Գուստավո Դուդամելի (Gustavo Dudamel) գլխավորությամբ։ Համերգը կանցնի այս տարվա սեպտեմբերին Լյուցերնի փառատոնի շրջանակում։

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում, երաժիշտների ընտանիքում։ Ջութակով սկսել է զբաղվել Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում` պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում։ Հետագայում սովորել է Վյուրցբուրգում Գրիգորի Ժիսլինի մոտ, այնուհետև` Կառլսրուեի երաժշտական դպրոցում Իոսիֆ Ռիսինի մոտ։ 1993 թվականից ապրում է Գերմանիայում։

2000 թվականին նվաճել է Հելսինկիում Յան Սիբելիուսի անվան 8–րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը` դառնալով ամենաերիտասարդ դափնեկիրը մրցույթի ողջ պատմության ընթացքում։ 2005 թվականին նրան շնորհվել է Եղիսաբեթ Թագուհու մրցույթի առաջին մրցանակը Բրյուսելում։

Խաչատրյանը ելույթ է ունեցել Բրյուսելի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Կոնցերտգեբաու նվագախմբի, Ֆրանսիայի ազգային նվագախմբի, Փարիզի նվագախմբի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Ֆիլհարմոնիա» նվագախմբի, Ճապոնիայի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ցյուրիխի Տոնխալե նվագախմբի հետ։

Սերգեյ Խաչատրյանը նվագում է Գվարնեիի` 1740 թվականի «Իզաի» ջութակը, որը տրամադրել է Nippon ճապոնական երաժշտական հիմնադրամի կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ:
10:45
07 Հուլիսի 2017
Երաժշտական «փոթորիկ» է գալիս Դիլիջան
Dilijan Music Fest խորագրով երաժշտական բացառիկ տոն կանցկացվի առաջին անգամ Դիլիջանում: