484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի մակարդակը հասել է իր բարձրակետին. Պենդերեցկի
19:47
17 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  «Երևանյան հեռանկարներ» XV հոբելյանական միջազգային երաժշտական փառատոնի մակարդակն այս տարի հասավ իր բարձրակետին, կարծում է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին։

Պենդերեցկին կնոջ հետ այս օրերին Երևանում է «Հայաստանում Քշիշտոֆ Պենդերեցկու օրերի» շրջանակում, որոնք անցկացվեցին հունվարի 13-16–ը։ Միջոցառումները մեկնարկեցին «Երևանյան հեռանկարներ» XV հոբելյանական միջազգային երաժշտական փառատոնի բացումով, որում հանդես եկան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և լեհ թավջութակահար Բարտոշ Կոզյակը։ Հունվարի 16–ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ մաեստրո Պենդերեցկու և նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

«Վերջին չորս օրում հնչած բոլոր ստեղծագործությունները, այդ թվում իմ երկու սիմֆոնիաները, պարզապես փայլուն կատարվեցին։ Կարծում եմ, որ այս փառատոնն իր որակով գերազանցեց բոլոր նախորդները»,– ուրբաթ ճեպազրույցում նշեց մաեստրոն։

Ըստ նրա, գերազանց կատարվեց կոմպոզիտորի ստեղծագործության կատարումը հայկական «Հովեր» երգչախմբի կողմից։

«Արդեն երրորդ անգամ է` Հայաստանում եմ։ Կարող եմ ասել, որ ամեն ինչ անցավ բարձր մակարդակով, և մենք տիկնոջս հետ շատ գոհ ենք Հայաստան կատարած այցից։ Անհամբերությամբ կսպասենք մեր հաջորդ այցին»,– ավելացրեց Պենդերեցկին։

Երաժիշտի կինը` Էլժբետա Պենդերեցկան, իր հերթին նշեց, որ Պենդերեցկու երաժշտությունը հայ և լեհ երաժիշտները ներկայացրին բարձր մակարդակով։

«Մենք սիրում ենք ձեր երկիրն ու ձեր ժողովրդին։ Մենք միևնույն ժամանակ ոչ միայն ձեր հանդիսատեսին ենք սիրում, այլ բոլոր նրանց, ով մեզ շրջապատում էր։ Ես հետագա հաջողություններ եմ մաղթում «Երևանյան հեռանկարներ» փառատոնին»,– ասաց Պենդերեցկան։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում երաժիշտին հանձնեցին հուշանվերներ, այդ թվում` Պենդերեցկուն նվիրված բանաստեղծությունների ժողովածու Հայաստանի գրողների միության ղեկավար Էդվարդ Միլիտոնյանի ձեռքից։

Քշիշտոֆ Պենդերեցկին լեհական երաժշտական ավանգարդի կոմպոզիտոր է, ծնվել է 1933 թվականին Դեմբիցում (Լեհաստան)։ Կրակովի պետական բարձրագույն երաժշտական դպրոցն ավարտելուց հետո դարձել է պոլիֆոնիայի և կոմպոզիցիայի պրոֆեսոր, ավելի ուշ նույն առարկաները դասավանդել է Էսսնենում (Գերմանիա) և Յելում (ԱՄՆ)։

Պենդերեցկին միջազգային ճանաչում է ստացել 1960-ին, երբ կատարվեց նրա՝ 52 լարային գործիքների համար գրված «Ողբ Հիրոսիմայի զոհերի հիշատակին» ստեղծագործությունը, որն աչքի ընկավ հզոր արտահայտչականությամբ և դինամիկ վառ կոնտրաստներով։Ողբին հետևեց Պոլիմորֆիան (Polimorphie, 1961) 48 լարային գործիքների համար։ Դա ստեղծագործություն էր` հիմնված Հիրոսիմայի զոհերի հիշատակին նվիրված ողբը լսելու ժամանակ հիվանդ մարդկանց էնցեֆալոգրամի վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։