478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հոսպիտալացվել է աշխարհահռչակ թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերը
13:05
17 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ թուրքահայ լուսանկարիչ և  ֆոտոթղթակից Արա Գյուլերը տեղափոխվել է Ստամբուլի  Մեմորիալ հոսպիտալի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

Լուսանկարիչը տեղափոխվել է հիվանդանոց երիկամային անբավարարության պատճառով։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Գյուլերը դիալիզի պրոցեդուրա է անցել, սակայն նրա վիճակը դեռևս ծանր է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։

Ավելի վաղ Twitter սոցիալական ցանցում խոսակցություններ էին տարածվել լուսանկարչի մահվան մասին, սակայն բժիշկները հերքել են դրանք։ Գյուլերի երկրպագուները շատ կտրուկ են արձագանքել նման հայտարարություններին։

Աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ, Թուրքիայում բնակվող, «Ստամբուլի աչք» անունը կրող Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. Ստամբուլում, լրագրությամբ սկսել է զբաղվել 1950 թ. «Նոր Ստամբուլ» թերթում:

1961թ.–ին Արա Գյուլերի աշխատանքները ներկայացվել են բրիտանական լուսանկարչական տարեգրում։ Նույն տարի նա դառնում է Ամսագրերի  լուսանկարիչների ամերիկյան միության (ASMP) միակ թուրք անդամը։

Աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր ցուցահանդեսներ է բացել: Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է Բերտրան Ռասելից մինչև Ուինսթոն Չերչիլ, Առնոլդ Թոյնբիից մինչև Պիկասո, Սալվադոր Դալի, Մարկ Շագալ, Ալֆրեդ Հիչքոք, Թենեսի Ուիլյամս, Վիլյամ Սարոյան ու Փարաջանով ու բազմաթիվ հայտնի անձանց:

Նրան ավանդաբար կոչում են 20–րդ դարի մեծագույն լուսանկարիչներից մեկը։ Արա Գյուլերի առավել հայտնի աշխատանքներից են մելանխոլիկ սև ու սպիտակ լուսանկարները, որոնք ստեղծվել են Ստամբուլում` ֆոտոլրագրության ոսկե դար համարվող 50-60-ականներին։

Արա Գյուլերը մեծ նշանակություն է տալիս իր լուսանկարներում մարդու ներկայությանը և իրեն «վիզուալ պատմաբան» է կոչում։ Գյուլերը կարծում է, որ լուսանկարը պետք է պահպանի մարդու, նրա կյանքի և հատկապես տառապանքների մասին վկայող հիշողությունները։ Այն ժամանակ, երբ արվեստը կարող է ստել, լուսանկարը, ըստ նրա, կարող է միայն ֆիքսել իրականությունը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։