486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Գլխավոր «Ոսկե գլոբուսին» է արժանացել «Ստրկության 12 տարի» պատմական ֆիլմը
11:58
13 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռեժիսոր Սթիվ Մաքուինի «Ստրկության 12 տարի» ֆիլմը ճանաչվել է նախորդ տարվա լավագույն ֆիլմը Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի  (HFPA) կարծիքով,  լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին արժանացել է «Գրավիտացիա» ֆիլմի ստեղծող, մեքսիկացի ռեժիսոր ԱլֆոնսոԿուարոնը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում հաղթել է Քեյթ Բլանշետը Վուդի Ալենի «Ժասմին» ֆիլմում դերակատարության համար։ Լավագույն դերասան է ճանաչվել Մեթյու Մաքքոնահին «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում ՁԻԱՀ–ով հիվանդ Ռոն Վուդրուֆի դերի համար։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է 23–ամյա Ջենիֆեր Լոուրենսը «Խարդախություն ամերիկյան ոճով» քրեական տրագիկոմեդիայում գլխավոր հերոսի կնոջ դերի համար։ «Խարդախության ամերիկյան ոճով» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն կատակերգություն։ Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար մրցանակին արժանացել է Ջարեդ Լետոն, ով խաղացել է «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում ՄԻԱՎ–ով տառապող տրանսեքսուալի դերը։

Ըստ Հոլիդուդի լրագրողների` Տարվա լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել «Հզոր գեղեցկություն» իտալական ֆիլմը։

«Ոսկե գլոբուս» մրցանակը հանձնվում է 1942 թ.–ից կինոֆիլմերի և հեռուստատեսային նախագծերի համար, որոնց նշել են Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողները։ Մրցանակի հիմնադիրն է Հոլիվուդում գործող Օտարերկրյա մամուլի ասոցիացիան։ Բևերլի Հիլսում կազմակերպվող 71–րդ հեղինակավոր մրցանակաբաշխության հաղորդավարները երկրորդ տարին անընդմեջ հայտնի կատակերգու դերասանուհիներ Թինա Ֆեյն ու Էմի Փոլերն է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին: