486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Էստոնիայում կբացվի երեք հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը
17:31
08 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 10–ին Տալինի ազգային գրադարանի շենքում կբացվի հայ նկարիչներ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի և Տիգրան Կիրակոսյանի աշխատանքների ցուցահանդեսը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։

«Նկարիչները կմեկնեն Տալին մարտին, իսկ ապրիլի 10–ին կկայանա ցուցահանդեսի բացման արարողությունը»,– ասաց Հարությունյանը։

Ըստ նրա, գարնանը հիմնադրամի նախաձեռնությամբ արվեստի հայ գործիչները Գերմանիայում կներկայացնեն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը նվիրված մշակութային մեծ նախագիծ։

«Հիմնադրամի կողմից հրավիրված հայ նկարիչները, դերասանները և երաժիշտներն ապրիլի 24–ին կներկայացնեն իրենց իմպրովիզացիաները գերմանացի բանաստեղծ և գրող Արմին Վեգների` արևմտյան հայերի ողբերգական ճակատագրին նվիրված ստեղծագործությունների հիման վրա»,– հայտնեց Հիմնադրամի նախագահը` զերծ մնալով առաջիկա նախագծի մանրամասների հաղորդումից։

Հարությունյանը միաժամանակ ավելացրեց, որ արդեն աշնանը նախագիծն ամբողջությամբ կներկայացվի հայ հանդիսատեսին։

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ղեկավարը հայտնեց նաև, որ հիմնադրամի աշխատանքային գործունեության մեկնարկն այս տարի կնշանավորվի հայ ականավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի և նրա որդու` Նարեկ Ավետիսյանի աշխատանքների ցուցահանդեսով, որը կանցկացվի փետրվարի 20–ին` Գերմանիայի Գալի Մորիցբուրգ գեղարվեստական թանգարանում։

Հարությունյանն ավելացրեց նաև, որ նոր տարում հիմնադրամը ծրագրում է իրականացնել չորս նախագիծ, որոնց մասին տեղեկությունը կտրամադրվի ավելի ուշ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:41
24 Հունվարի 2017
Հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները
Րոպեներ առաջ հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները։

13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։