480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրատեսիլ–2014» մրցույթի հայ մասնակիցը կորոշվի Ամանորի գիշերը
16:49
24 Դեկտեմբերի 2013

«Եվրատեսիլ–2014» մրցույթի հայ մասնակիցը կորոշվի Ամանորի գիշերը, երեքշաբթի հաղորդեցին Հայաստանի Հանրային հեռուստատեսության մամուլի ծառայությունից։

«Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթին: Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ժամանակ, հայտնի կդառնա, թե այս տարի ով կներկայացնի Հայաստանը սիրված մրցույթին»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին հարող տարածքի հետ միասին կփոխակերպվի Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Ավելին, նրանք այս տարի հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով: Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ և էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները, իսկ ահա ամրությունը` երաժշտական այն ուժը, որ մրցույթն այսքան տարի պարունակում է իր մեջ:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մարտի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մարտի 10-ին:

Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Եվրոպական հեռարձակող միությունը Եվրատեսիլի թիմի հետ համատեղ նոր կանոններ է սահմանել Եվրատեսիլ–2014 երգի մրցույթի համար։ Քվեարկության համակարգը չի փոխվել, ժյուրիի քվեարկությունը նախկինի պես կազմում է յուրաքանչյուր մասնակից երկրի ընդհանուր արդյունքի 50 տոկոսը։ Հիմնական նորարարությունները կանդրադառնան երաժշտական մրցմանը մասնակցող երկրների ազգային ժյուրիի քվեարկության համակարգին։ Մասնավորապես նորարարություններից մեկը դարձել է այն, որ ազգային ժյուրիի անդամների անունները պետք է հայտարարվեն մինչև մրցույթի սկիզբը` մայիսի 1–ը։ Մրցույթի եզրափակիչ փուլից հետո նաև կհրապարակվի մրցույթի յուրաքանչյուր փուլի ընթացքում ժյուրիի յուրաքանչյուր անդամի կողմից ներկայացված գնահատականը։

Նոր կանոններից նաև հետևում է, որ ազգային ժյուրիի կազմում նախկինի պես կարող են ընդգրկվել երաժշտական արդյունաբերության պրոֆեսիոնալ երգիչները, սակայն այն պայմանով, որ նրանք ժյուրիի կազմում չեն եղել նախորդ երկու մրցույթների ժամանակ։ Բացի այդ, «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում բաժին կբացվի, որտեղ ժյուրիի անդամները և հանդիսատեսը կկարողանան տեղեկացնել քվեարկության ընթացքում կատարված խախտումների մասին։

Այս տարի հիմնականում միջոցների բացակայության պատճառով մրցույթի մասնակցությունից հրաժարվել է Բուլղարիան, Սերբիան, Չեխիան, Սլովակիան, Կիպրոսը, Խորվաթիան և որոշ այլ երկրներ։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։

2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
28 Հունիսի 2017
Հայկական ալիք Թուրքիայում. հայկական ժողովրդական երգի տեսահոլովակ է նկարահանվել (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում շարունակում է մեծ թափ հավաքել հայկական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը։
16:27
28 Հունիսի 2017
Հայաստանում մեկնարկում է «Տապ չկա» աննախադեպ մշակութային ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Ծրագիրն ուղղված է Երևանի բնակիչների շրջանում «weekend»–ի կուլտուրայի ձևավորմանը և տոնական տրամադրության ապահովմանը:
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը: