487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հոլի Բերին, Բիլի Քրիսթլը, Թոմ Հենքսն ու Ջենիֆեր Լոպեսը կվարեն «Օսկարի» մրցանակաբաշխությունը
14:02
03 Փետրվարի 2012

Փետրվարի 26-ին կայանալիք «Օսկարի» մրցանաբաշխության հաղորդավարներից մեկը կլինի Հոլի Բերին (Halle Berry), ուրբաթ հաղորդում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով արարողության պրոդյուսերներ Բրայան Գրեյզերին (Brian Grazer) և Դոն Միշերին (Don Mischer):

Բերին Օսկարի է արժանացել 2001 թ.-ին «Հրեշների պարահանդեսը» (Monster's Ball) ֆիլմի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արարողությունը կվարեն նաև դերասաններ Թոմ Հենքսը (Tom Hanks) և Թոմ Քրուզը (Tom Cruise), երգչուհի Ջենիֆեր Լոպեսը (Jennifer Lopez) և կոմիկ Բիլի Քրիսթլը (Billy Crystal):

Սկզբում նախատեսվում էր, որ Օսկարի արարողությունը կվարի Էդի Մերֆին (Eddie Murphy), սակայն պրոդյուսերների փոփոխությունից հետո նա հրաժարվել է մասնակցել արարողությանը:

Բացի այդ, բեմ կբարձրանան «Աղջիկների երեկույթը Վեգասում» (Bridesmaids) ֆիլմի դերասանները՝ Քրիսթն Ուիգը (Kristen Wiig), Մայա Ռուդոլֆը (Maya Rudolph), Մելիսա ՄքՔարթին (Melissa McCarthy), Ուենդի ՄքԼենդոն-Քովին (Wendi McLendon-Covey), Էլլի Քեմփերը (Ellie Kemper) և Ռոուզ Բըրնը (Rose Byrne), ինչպես նաև թերիեր ցեղատեսակի շունը՝ Ուիգին (Uggie), ով «Արտիստը» (The Artist) ֆիլմի աստղն է, որն առաջադրվել է Օսկարին տասն անվանակարգերում: Ուիգիի համար, ում կինեմատոգրաֆիական կարիերան, ըստ նրա մարզչի, ավարտին է մոտենում, նախատեսված է հատուկ կինոմրցանակ՝ շների համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:57
08 Նոյեմբերի 2017
Կոմիտաս և ջազ, «Հովեր» կամ Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում
Սանկտ Պետերբուրգում կկայանան հայ երաժշտական կոլեկտիվների համերգներ:
15:16
08 Նոյեմբերի 2017
Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը
«Մանյույան» հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց Wi-Fi–ի ու համակարգչային խաղերի։
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։