485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Չորս ֆիլմերի պրեմիերաները կանցկացվեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում
11:34
26 Հունվարի 2012

Հայ-թուրքական կինոհարթակի շրջանակում՝ չորս կինոնկարների պրեմիերաները կարող են անցկացվել 2012թ.-ի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային իններորդ կինոփառատոնի ընթացքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Հայ-թուրքական կինոհարթակն առաջին անգամ ներկայացվել է 2009թ.-ին՝ «Հանդիպումներ կամուրջի վրա» ծրագրի շրջանակներում՝ Ստամբուլի միջազգային 28-րդ կինոփառատոնի ընթացքում: 2011թ.-ին Երևանի «Ոսկե ծիրան» ութերորդ փառատոնի ընթացքում ցուցադրվեցին առաջին հինգ ֆիլմերը, որոնք նկարահանվել էին կինոհարթակի ձևաչափով:

Ըստ Հարությունյանի, այժմ նկարահանման փուլում են գտնվում հետևյալ կինոնկարները՝  Ադրինե Գրիգորյանի «Ետ դեպի Գուրյուն», Արթուր և Նարեկ Բախտամյանների «Սուրբ ծննդյան ուղևորություն», Նիկոլ Պեզճյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» և հայկական ծագումով թուրք ռեժիսոր, Հրանտ Դինքի («Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, որին սպանեցին 2007թ.-ին Ստամբուլում) զարմուհի Լուսին Դինքի «Հիանալի է, ուղղակի հիասքանչ. Բիթլիսից դեպի Ամերիկա»:

Ինչպես տեղեկացրեց Հարությունյանը, հայ-թուրքական կինոհարթակի շրջանակներում վարպետության դասերի համար հայտերի հաջորդ ընդունումը կմեկնարկի 2012թ.-ի փետրվարին:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Անցած տարի Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։