484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Ալեգրովան հայտարարել է համերգային գործունեության ավարտի մասին, պատրաստվում է հրաժեշտի հյուրախաղերի
15:15
20 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովան, ով ուրբաթ նշում է իր 60-ամյա հոբելյանը, իր պաշտոնական կայքում հայտարարել է համերգային ակտիվ գործունեության ավարտի և առաջիկա հրաժեշտի համաշխարհային հյուրախաղերի մասին, որը մեկնարկում է մարտի 7-ին՝ Մոսկվայի «Օլիմպիական» ՄՀ-ի բեմում:

«Նրա հետ միասին մենք մի ամբողջ ժամանակաշրջան ապրեցինք... Նրա ձայնը դարձել է մեր կյանքի անբաժան մասը՝ նրա հետ մենք սիրահավել ենք, ամուսնացել և բաժանվել, երեխաներ ունեցել, լաց եղել չիրականացած երազանքների համար և լավագույն հույսերով շարժվել առաջ: Նրա ձայնի ուղեկցությամբ մենք փնտրել ենք «կա, արդյո՞ք, երջանկություն» հարցի պատասխանը: Տարիների միջով նա անցկացրել է սերն իր կյանքի գլխավոր «Օտարականի» և իր «անավարտ սիրավեպի» գլխավոր հերոսի՝ իր Ունկնդրի հանդեպ: Նրանք հրաժեշտից առաջ շատ բան ունեն խոսելու»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հյուրախաղերի ծրագրում, որոնք ծրագրված են Ռուսաստանի քաղաքներում, ԱՊՀ, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում, կհնչեն երգչուհու՝ տարբեր տարիների համերգային ծրագրերի ամենավառ հիթերը, ինչպես նաև կկայանան նոր երգերի պրեմիերաներ: Բացի այդ, նշվում է, որ երգչուհին հանդիսատեսի համար պատրաստում է նաև մի շարք անակնկալներ, այդ թվում՝ հրավիրված աստղերի ելույթներ:

Ալեգրովայի 60-ամյակից մի քանի օր առաջ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին երգչուհու՝ բեմը թողնելու մասին, որոշ լրատվամիջոցներ գրում են, որ արտիստուհին վաճառում է անշարժ գույքը և պատրաստվում է հեռանալ Ռուսաստանից: Այսպես, ԶԼՄ-ները պնդում են, թե երգչուհին արդեն հացաթխման գործարան է ձեռք բերել Տոսկանայում, իսկ մյուս լրատվամիջոցները հայտնում են, որ նա չի պատրաստվում թողնել բեմը, այլ նախատեսում է կրճատել ելույթների թիվը:

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ալեգրովայի ներկայացուցիչը, առայժմ վաղ է ասել, թե որն է սրանցից ճիշտ, և որը՝ ոչ: Առաջիկայում երգչուհին ինքը մանրամասն կպատմի իր ծրագրերի մասին մամուլի ասուլիսում, պարզաբանել է գործակալության զրուցակիցը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: