481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի` Հովհ. Թումանյանի տան հնարավոր վաճառքի մանրամասները պարզելու նպատակով
17:28
18 Հունվարի 2012

Հայկական պատվիրակությունը վարչապետի հանձնարարականով հունվարի 19-ին կմեկնի Թբիլիսի հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի տան հնարավոր վաճառքի մանրամասները պարզելու նպատակով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով էլ կգլխավորի պատվիրակությունը:

Վերջին օրերին էլեկտրոնային ԶԼՄ-ներում ակտիվորեն արծարծվում է թբիլիսյան շենքի մի մասի հնարավոր վաճառքի թեման՝ թուրքական հանրակացարանի վերածելու համար: 1903-1923 թվականներին այդ շենքում ապրել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանը: Պոտենցիալ գնորդներից մեկը վրաց-թուրքական «GEOTURAN» ընկերությունն է, որը մոտ 70 հազար դոլար է առաջարկել: Այս տեղեկությունը մտահոգություն է առաջացրել հայկական հասարակությունում:

Անանյանի խոսքով, նախօրեին կայացել է նրա հանդիպումը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի  և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, որի ընթացքում որոշում է ընդունվել մտավորականության մի խումբ ուղարկել Թբիլիսի՝ մանրամասները պարզաբանելու համար:

Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանն իր հերթին պատմել է լրագրողներին, որ Թումանյանի մահից հետո նրա թբիլիսյան տանն ապրել են նրա հարազատները: 20-րդ դարի 50-ական թվականներին նրա թբիլիսյան տան բոլոր իրերը տեղափոխվել են Երևան և տեղադրվել մեծանուն գրողի Տուն-թանգարանում:
Ըստ նրա, 90-ականներին թբիլիսյան տան մի մասը ձեռք է բերվել վրացի օլիգարխ Լեժավայի կողմից, իսկ երկրորդ կեսը մնում է Թումանյանի հարազատների սեփականությունը՝ այնտեղ բնակվում է նրա ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովան:

Սաֆրազբեկյանը հայտնել է, որ մի քանի տարի առաջ Լեժավայի ընտանիքն առաջարկել էր Թումանյանի հարազատներին ետ գնել իրեն պատկանող տան մասը մոտ 25 հազար դոլարով: «Ես դիմել եմ տարբեր ատյաններ՝ պետգերատեսչություններ, մեկենասների: Բայց մենք չկարողացանք անհրաժեշտ գումար գտնել, և Լեժավայի հարազատները որոշեցին վաճառել տան իրենց հատվածը»,- ասել է նա:
Սաֆրազբեկյանի խոսքով, չափազանց կարևոր է, որ Թումանյանի թբիլիսյան տան նոր սեփականատերերը հայկական համայնքի ներկայացուցիչներ լինեն, և այդ դեպքում այդ տարածքում հնարավոր կլինի Մշակութային կենտրոն ստեղծել:

Հովհաննես Թումանյանի այս տունը կառուցվել է 1854 թվականին: Գրողն ապրել է այնտեղ 1909-1923 թվականներին, իսկ նրա ընտանիքն ապրել է այնտեղ նաև նրա մահվանից հետո՝ մինչև 1950 թվականը: Թումանյանների ընտանիքը վեց սենյակ է զբաղեցրել: Հետագայում գրողի տունը վերածվել է գրադարանի, սակայն 20-րդ դարի 90-ականներին շենքի մի մասը վաճառվել է վրացի ձեռնարկատեր Լեժավային: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։