480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
Կերամիկական «հեքիաթային» իրերի անհատական ցուցահանդես -տոնավաճառ է անցկացվում Երևանում
13:18
12 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռիտա Խաչատրյանի աշխատանքների «Կավե տեսիլներ» անվանումով «հեքիաթային» կերամիկական իրերի ցուցահանդես -տոնավաճառն է անցկացվում Երևանում դեկտեմբերի 10-20-ը:

Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են շուրջ 30 տարատեսակ կերամիկական իրեր՝  հեքիաթային գունազարդումներով տարատեսակ սպասք, ինքնատիպ գորտերի և շնիկների տեսքով արձանիկներ, հուշանվերներ և այլ իրեր, որոնք այցելուներին տեղափոխում են հեքիաթային աշխարհ:

«Ես կերամիկայով զբաղվում եմ շուրջ հինգ տարի, սակայն սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է: Ես հասկացել եմ, որ կերամիկայով զբաղվելն ինձ համար կյանքում ամենագլխավոր բանն է, և ես քաջություն ձեռք բերեցի ցույց տալ այն ամենը, ինչ ինձ մոտ ստացվում է», - ասել է Խաչատրյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Նրա խոսքերով՝ լինելով ռուսաց լեզվի և գրականության մասնագետ, նա թողել է դասախոսությունն ու իր համար ընտրել այլ կոչում, իսկ վերջերս նրա մոտ ցանկություն է առաջացել աշխատել երեխաների հետ և սովորեցնել նրանց աշխատել կերամիկայի հետ, ինքնարտահայտվելու հնարավորություն տալ:

Խաչատրյանն առաջին անգամ հետաքրքրվել է խեցեգործությամբ մի քանի տարի առաջ, երբ Բիշքեկում էր: Մի անգամ նրան հաջողվեց տեսնել, թե ինչպես մի կին երեխաների հետ խեցեգործությամբ է զբաղվում, և նա զարմացել է, թե ինչպիսի արդյունքների կարելի է հասնել կավի օգնությամբ, թե ինչ հեշտությամբ կարելի է զգացմունքներն արտահայտել տարբեր ֆիգուրներ պատրաստելու միջոցով:

Երևան վերադառնալուց հետո Խաչատրյանը սկսել է զբաղվել կերամիկական գործի վարպետ Լիլիթ Խանագյանի հետ, ով նրան սովորեցրել է աշխատել կավի և արծնապակու հետ:

Սկզբից Խաչատրյանը խեցեգործությունը ընկալել է որպես հոբբի և իր աշխատանքները նվիրել է ընկերներին, սակայն շուտով հասկացել է, որ ցանկանում է պրոֆեսիոնալ կերպով զբաղվել այս գործով:

Հեղինակը նաև ընդգծեց, որ աշխատանքներ ստեղծելիս նրան ոգեշնչում են մուլտիպլիկացիոն և հեքիաթային կերպարները:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
28 Հունիսի 2017
Հայկական ալիք Թուրքիայում. հայկական ժողովրդական երգի տեսահոլովակ է նկարահանվել (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում շարունակում է մեծ թափ հավաքել հայկական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը։
16:27
28 Հունիսի 2017
Հայաստանում մեկնարկում է «Տապ չկա» աննախադեպ մշակութային ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Ծրագիրն ուղղված է Երևանի բնակիչների շրջանում «weekend»–ի կուլտուրայի ձևավորմանը և տոնական տրամադրության ապահովմանը:
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը: