482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Կրեմլում Aznavour Toujours նոր ալբոմով
10:58
12 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը երկուշաբթի ելույթ կունենա Մոսկվայի Կրեմլի պետական պալատի բեմում իր նոր՝ Aznavour Toujours («Ազնավուրն ընդմիշտ») ալբոմի ներկայացման նպատակով կազմակերպված համաշխարհային հյուրախաղերի շրջանակներում:

Ինչպես նշել է Ազնավուրը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում, չնայած, որ ինքը Եվրոպայում ներկայացնում է իր նոր երգերը, Մոսկվայում կհնչեն նաև բոլորի կողմից սիրված հիթերը, քանի որ երգիչը հասկանում է, թե ինչ են ցանկանում ունկնդրել ռուս երկրպագուները, որոնց հետ նա չափազանց հազվադեպ է հանդիպում:

Ազնավուրը վերջին անգամ Կրեմլի բեմում ելույթ է ունեցել 2007 թ.-ին, այդ ժամանակ նա նշում էր, որ դա իր հրաժեշտի հյուրախաղերն են, սակայն այժմ 87-ամյա շանսոնյեն խոստովանել է, որ ամուր կանգնած է ոտքերի վրա:

«Ռուս հանդիսատեսը նման է ամերիկացի հանդիսատեսին, նա սիրում է բացահայտել նորը, ձգտում է անհայտին: Ֆրանսիացիներին շատ ժամանակ պահանջվեց չգովազդվող ներկայացումը դիտելու համար, այն դեպքում, երբ ռուս ժողովուրդը պատրաստ է ընդունել նրանց, ովքեր գալիս են այստեղ: Եվ զվարճալին այն էր, որ եթե նրանց դուր էր գալիս երգը, իսկ այն ժամանակ ձայնապնակ ձեռք բերելու հնարավորություն չկար, նրանք խնդրում էին ինձ ևս մեկ անգամ կատարել այն: Ես ներկայացնում էի 25 երգ, սակայն ամեն երեկո 50 երգ էի ներկայացնում, քանի որ որոշ երգեր երեք անգամ էի կատարում», - կիսել է հիշողությունները Ազնավուրը:

Նա նաև հիշել է հայտնի ռուս մաեստրո Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ ծանոթությունը, ով իր նման ХХ դարի առաջին կեսի հայրենական էստրադայի աստղ Ալեքսանդր Վերտինսկու երկրպագուն էր:

«Ւմ ծնողներն ունեին նրա ձայնապնակները: Մի օր երբ նստած էի Ռոստրոպովիչի հետ, ով ևս Վերտինսկու մեծ երկրպագուն էր, ես նրան նվիրեցի Վերտինսկու ալբոմը, նա շատ լավ ստեղծագործություններ ուներ», - նշում է շանսոնյեն:

Զրույցի վերջում Ազնավուրը նշեց, որ ժամանակակից հանդիսատեսը, տարածված կարծիքին ի հակառակ, չի փոխվել:

«Ոչ թե հանդիսատեսն է փոխվել, այլ փոխվել է այն, թե ինչպես են ԶԼՄ-ները ներկայացնում տեղի ունեցածը: Հաճախ մեզ ներկայացնում այնպիսի բաներ, որոնք չունեն ոչ նշանակություն, ոչ կարևորություն: Այսօր մենք հեռացել ենք երկրների մշակույթից և չափազանց շատ ենք կողմնորոշված դեպի ԱՄՆ-ն», - կարծում է շանսոնյեն:

Շառլ Ազնավուրը (իսկական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան (Shahnour Varenagh Aznavurjian)) ծնվել է 1924թ. մայիսի 22-ին՝ Փարիզում՝ Հայաստանից տեղափոխվածների ընտանիքում։

Ազնավուրն առաջին ֆրանսիացի կատարողն էր, որը Եվրոպայում պլատինե սկավառակ ստացավ:

1988թ. Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո, որը հազարավոր կյանքեր խլեց, Շառլ Ազնավուրը հիմնեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական ասոցիացիան և տուժածներին օգնելու համար մի քանի ակցիաներ կազմակերպեց։

1995թ.-ից Ազնավուրը Հայաստանի դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում,  իսկ 2009թ. մայիսի 6-ին նա նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։
20:56
16 Մայիսի 2017
Ազգային պատկերասրահի այցելուները կարող են վիրտուալ շրջայց կատարել Արևմտյան Հայաստանով և Կիլիկիայով
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո պատմական հուշարձանների ցուցահանդեսը՝ 360 ° ձևաչափով: