478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
Անջելինա Ջոլին պատրաստվում է նկարահանվել Լյուկ Բեսոնի հեղինակած ֆիլմում
12:20
07 Դեկտեմբերի 2011

Անջելինա Ջոլին (Angelina Jolie) պատրաստվում է նկարահանվել «Լեոն», «Նրան Նիկիտա էին անվանում» և «Հինգերորդ տարրը» ֆիլմերի ռեժիսոր Լյուկ Բեսոնի (Luc Besson) հեղինակած ֆիլմում, չորեքշաբթի հաղորդում է  Deadline.com կինոբլոգը:

Ֆիլմը դեռևս անվանում չունի, միայն հայտնի է, որ դա հոգեբանական թրիլեր է, որը հիմնված է գիտական ստույգ ուսումնասիրությունների վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ամենայն հավանականությամբ հենց Բեսոնի հետ աշխատանքը կդառնա Ջոլիի հերթական դերասանական նախագիծը, նա Բեսոնի հեղինակած ֆիլմում կնկարահանվի ավելի շուտ, քան Ռիդլի Սկոթի (Ridley Scott) արկածային ֆիլմում, որը պատմում է ճանապարհորդ, գրող, լուսանկարիչ, հնագետ և քաղաքական գործիչ Գերթրուդա Բելլի մասին:

Ջոլին հետագայում նախատեսում է նկարահանվել պաթոլոգոանատոմ Քեյ Սթարփեթայի մասին պատմող Պատրիցիա Քորնուելի դետեկտիվների էկրանավորումներում, «Քնած գեղեցկուհու» թեմայով դիսնեյյան տարբերակում և եգիպտացի թագուհի Կլեոպատրայի մասին պատմող Դևիդ Ֆինչերի ֆիլմում: Ի տարբերություն իր կյանքի ընկեր Բրետ Փիթի՝ Ջոլին չի պատրաստվում ավարտել դերասանական կարիերան, չնայած այս տարի նա առաջին անգամ հանդես եկավ որպես ռեժիսոր, «Արյան և մեղրի երկրում» (In the Land of Blood and Honey) նրա ֆիլմը դուրս է գալիս վարձույթ դեկտեմբերի 23-ին, իսկ ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունը տեղի է ունեցել երեքշաբթի Նյու Յորքում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։