478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Շառլ Ազնավուրի համերգը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Մոսկվայում
10:47
01 Դեկտեմբերի 2011
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի համերգը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Կրեմլի պետական պալատում, հաղորդում է Ռուսաստանի հայերի միությունը:
 
Շառլ Ազնավուրը հայկական ծագումով աշխարհահռչակ երգիչ է և դերասան, գրել է ավելի քան 1000 երգ, որոնցից շատերն ընդգրկվել են ֆրանսիական էստրադայի գանձարանում, ավելի քան 60 դեր է խաղացել թատրոնում և կինոյում, իսկ նրա կատարմամբ ձայնասկավառակները վաճառվել են ավելի քան 100 մլն օրինակով:
 
Ազնավուրն առաջին ֆրանսիացին էր, ում ձայնասկավառակը Եվրոպայում պլատինե կարգավիճակ ստացավ:
 
«TIME» հանդեսի և «CNN» հեռուստաընկերության համատեղ հարցման համաձայն, Շառլ Ազնավուրը XX դարի լավագույն էստրադային կատարողն է ճանաչվել:
 
Բացի բազմաթիվ միջազգային պարգևներից, Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր է (Ֆրանսիայում հատուկ արժանիքների պաշտոնական ճանաչման և պատվի բարձր պարգև), պարգևատրվել է Հայաստանի պետական բարձրագույն պագևով՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչումով և Հայրենիքի շքանշանով, ինչպես նաև պատվո նշանով՝ «Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար»:
 
Շառլը միշտ իրեն և հայ, և ֆրանսիացի է համարել: Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանոթյան 60-ամյա տարելիցին նվիրված Ազնավուրի կողմից գրվել է «Նրանք ընկան» երգը: Հայկական թեմայով նույնպես երգեր են գրվել՝ «Ւնքնակենսագրություն», «Ջան» և այլն: Շառլն իր դստեր՝ Սեդայի հետ հայերեն լեզվով կատարեցին Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը:
 
1988թ.-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որը հազարավոր կյանքեր խլեց, նա հիմնել է բարեգործական հիմնադրամ «Ազնավուրը Հայաստանի համար» և մի քանի ակցիա է կազմակերպել աղետից տուժողներին օգնելու համար: Նա պատրաստել է բարեգործական տեսահոլովակ Անրի Վերնոյի և 90 այլ ֆրանսիացի երգիչ-դերասանների հետ միասին «Քեզ համար, Հայաստան» երգի համար:
Տեսահոլովակը վաճառվեց ռեկորդային` 2 միլիոն օրինակով:
2009թ. մայիսին նա նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:25
21 Օգոստոսի 2017
Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանում
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը: