483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Էպիկենտրոն» համերգ-ցուցահանդեսը հասարակության ուշադրությունը պետք է հրավիրի Ժամանակակից արվեստի թանգարանի անմխիթար վիճակի վրա
15:00
17 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  «Էպիկենտրոն» բացառիկ համերգ-ցուցահանդեսը, որը կբացվի երեքշաբթի Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում,  պետք է հասարակայնության ուշադրությունը հրավիրի Ժամանակակից արվեստի թանգարանի անմխիթար վիճակի վրա, հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը: 

Հայաստանի մշակութային կյանքի այս աննախադեպ իրադարձությունն իրենից արվեստի երկու ուղղությունների՝ գեղանկարչության և երաժշտության համակցում կներկայացնի:

Ցուցահանդեսում կներկայացվի հայ գեղանկարչուհի Մարիամ Խաչատրյանի (Մոկո) վրձնի 24 կտավ, իսկ հայտնի կոմպոզիտոր և դաշնակահար Հայկ Մելիքյանը կկատարի հայ դասականներ Տիգրան Մանսուրյանի և Հարություն Դելալյանի ստեղծագործությունները: Բացի այդ, Մելիքյանը կներկայացնի նաև իր երաժշտական ստեղծագործությունը, որը «Էպիկենտրոն» անունն է կրում:
Միաժամանակ համերգ-ցուցահանդեսի այցելուներին անակնկալ է սպասում՝ նկարչուհին և դաշնակահարը զուգահեռ կստեղծեն իպրովիզացիաներ՝ յուրաքանչյուրն իր ժանրում:

«Իր գաղափարային և նպատակային նշանակությամբ ցանկալի չէր այդ միջոցառումն անցկացնել որևէ այլ վայրում: Մենք այն անցկացնում ենք Ժամանակակից արվեստի թանգարանում, որ ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռենք այս նախագծին միանալ ցանկացող մարդկանց տեսնել, թե ինչպիսի պայմաններում է գտնվում թանգարանը»,- ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:
Նա հիշեցրեց, որ այդ թանգարանում են գտնվում այնպիսի հայ ականավոր գեղանկարիչների գլուխգործողներ, ինչպիսիք են՝ Ռուդոլֆ Խաչատրյանը, Մինաս Ավեստիսյանը, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը:

Թվարկելով մշակութային այս օջախի հիմնական խնդիրները՝ Հարությունյանը նշեց, որ թանգարանը բացարձակապես չի ձեռուցվում, նոր տարածքի կառուցման անհրաժեշտություն կա, քանի որ որևէ նորոգում չի օգնի բարելավել այս շենքի վիճակը:

«Արդեն երեք օր է, ինչ արվեստի մեր գործիչներն այնտեղ ցուցադրությունն են պատրաստում, Հայկը փորձում է այդ անբարենպաստ պայմաններում դաշնամուր նվագելու համար պայմաններ ստեղծել, որ ձեռքերը չսառչեն»,- ընդգծեց նա:

Հարությունյանը նշեց, որ թանգարանի շենքը պատկանում է ոչ թե Մշակույթի նախարարությանը, այլ քաղաքապետարանին: Նրա խոսքով, քաղաքապետարանի հետ ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է, որ այսուհետ թանգարանի ֆոնդը փոխանցվել է Մշակույթի նախարարության լիազորության ներքո, իսկ շենքը կմնա որպես քաղաքապետարանի սեփականություն:

Վարչության պետը հույս հայտնեց նաև, որ Երևանի նորընտիր քաղաքապետն ուշադրություն կդարձնի ժամանակակից արվեստի թանգարանին՝ հավելելով, որ Մշակույթի նախարարությունը պատրաստ է համակողմանի օժանդակություն ցուցաբերել թանգարանի վերականգնման գործում:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է 1972 թվականին և համարվել է խորհրդային տարածքի իր ժամանակաշրջանի բացառիկ թանգարաններից մեկը: Թանգարանում պահվում են Գարզուի, Գալենցի, Պոդպոմոգովի, Խանջյանի, Բաժբեուկ-Մելիքյանի գործերը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։
16:46
13 Մարտի 2017
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարակարծիք են «Եվրատեսիլին» Հայաստանի հաջողության կանխատեսումներում
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարբեր կերպ են գնահատում «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի հաջողության շանսերը:
18:40
12 Մարտի 2017
«Ավատար 2»-ը մեծ էկրաններ կբարձրանա 2018 թ.-ից հետո
Աշխարհի բոլոր բնակիչները ստիպված են սպասել՝ աշխարհահռչակ «Ավատար» (2009 թ.) ֆանտաստիկ ֆիլմի շարունակությունը տեսնելու համար: