481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Ժաննան և ձայները» հայկական ֆիլմը 2012թ.-ի հունվարին կներկայացվի Գյոթեբորգյան կինոփառատոնին
16:46
09 Նոյեմբերի 2011

Ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի սկանդինավյան պրեմիերան տեղի կունենա 2012թ.-ի հունվարի վերջին՝ հեղինակային կինոյի ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր Գյոթեբորգյան կինոփառատոնի (Göteborgs filmfestival) շրջանակներում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ֆիլմի գլխավոր դերակատար, դերասանուհի Արմինե Անդան:

«Բացի այդ, մենք բազմաթիվ հրավերներ ենք ստացել տարբեր հեղինակավոր փառատոներից: Ինչ վերաբերում է կինոնկարի երևանյան պրեմիերային, մենք դեռ մի քիչ էլ կսպասենք, քանի որ ուզում ենք պատշաճ մակարդակով պատրաստվել դրան»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Անդան:
«Ժաննան և ձայները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարվա հոկտեմբերին Պուսանում անցկացվող միջազգային կինոփառատոնի՝ Busan International Film Festival-ի շրջանակներում: Պուսանի միջազգային կինոփառատոնի մասնակցության համար ներկայացված բոլոր կինոնախագծերից ընտրվել է հատկապես հայ ռեժիսորի ֆիլմը:

Ըստ դերասանուհու, ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև Պուսանի փառատոնի շրջանակներում հաջորդ ցուցադրումները, մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես երիտասարդ կորեացի կինոսիրահարների, այնպես էլ այլ միջազգային փառատոների ներկայացուցիչների մոտ:
«Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2009թ.-ին և շուրջ երկու ամիս են տևել, սակայն կինոնկարի նախագծի վրա տարված աշխատանքը սկսվել է դրանից ավելի վաղ և տարիներ է տևել: Ֆիլմարտադրությունն իրականացվել է ՀՀ ազգային կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և Գյոթեբորգյան կինոփառատոնի աջակցությամբ»,-ավելացրեց նա:

Սցենարի հեղինակ և կինոնկարի ռեժիսոր Միքայել Վաթինյանն իր հերթին պատմեց, որ ի սկզբանե ֆիլմի ստեղծման համար ազդակ է ծառայել Ժաննա Դ’Արկի պատմությունը:

Ֆիլմի հերոսուհին՝ նույն Ժաննան, ձայներ է լսում, բայց ոչ թե հրեշտակների, այլ մարդկային ձայներ, որոնք իրեն կանչում և խնդրում են օգնել մի անձնավորության: Ժաննան առանց տատանվելու գնում է այդ մարդուն փնտրելու: Նա շրջում է երկրով և ճանապարհին շատ մարդկանց է հանդիպում: Պատմությունը երջանիկ ավարտ է ունենում՝ Ժանան գտնում է նրան, ում փնտրում էր և փրկում նրան:
.
«Մենք ուզում էին այնպիսի հերոսուհու ընտրել, ով բոլոր կապերը չի խզել արտաքին աշխարհի և այլ մարդկանց հետ, ով չի տառապում կլաուստրաֆոբիայով և բացահայտ հետևում է իր նպատակներին»,- ասաց Վաթինյանը:
Ինչպես ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, «Ժաննան և ձայները» ֆիլմը համատեղ կինոարտադրության լավագույն նմուշ է և պետք է երիտասարդ հայ կինոռեժիսորներին սովորեցնի, որ միջոցների և բավարար պայմանների պակասի դեպքում հնարավոր է աջակցություն ստանալ տարբեր կառույցներից և ավարտին հասցնել աշխատանքը:

«Շատ դժվար է սեփական ֆիլմը ներառել ինչ-որ միջազգային կինոփառատոնի ծրագրում: Շատ հայ ռեժիսորներ, Ռուսաստանի կինոփառատոներում ինչ-որ պարգևներ ստանալով, կարծում են, որ մեծ բարձրունքների են հասել, բայց նրանց պարգևները վերջին հաշվով ոչինչ չարժեն: Այն փաստը, որ Վաթինյանի կինոնկարը հրավիրվել էր այդքան կարևոր փառատոնի, արդեն մեծ հաղթանակ է»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի, ֆիլմը պատմում է մարդկային մենակության մասին, այն մասին, թե ինչպես են մարդիկ կարողանում զգալ կամ չզգալ միմյանց, այն մարդկանց մասին, ովքեր ինչ-որ բան փնտրելու համար հետպատերազմյան ժամանակաշրջանում (ղարաբաղյան ազատագրման պատերազմից հետո. «Նովոստի-Արմենիա) թափառում են երկրով և չգիտեն պատերազմը վերջացել է, թե ոչ, իրենք ողջ են, թե ոչ:
«Իմ ընկերները, հայտնի կինոքննադատները, աշխարհի տարբեր երկրների ռեժիսորներ հիացած էին կինոնկարով, և հաշվի առեք՝ դրանք այն մարդիկ են, որոնց շատ դժվար է զարմացնել ինչ-որ բանով»,- ավելացրեց նա:

Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Միքայել Վաթինյանը և Արմինե Անդան: Կինոնկարի բեմադրող օպերատորն է  Թամամ Խամզանը (Սիրիա), բեմադրող նկարիչն է Իվան Կրչադինացը (Սերբիա), կոմոպզիտորն է Արթուր Մանուկյանը:

Ֆիլմը նաև հրավիրված է 2012թ.-ի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:
Պուսանում անցկացվող միջազգային կինոփառատոնը (Busan International Film Festival) Ասիայի խոշորագույն կինոփառատոներից է, որն ամեն տարի՝ 1996թ.-ից սկսած,  անցկացվում է հարավկորեական Պուսան քաղաքում: Ներկայացնում է սկսնակ ռեժիսորների նոր ֆիլմերն ու աշխատանքները:
Գյոթեբորգյան կինոփառատոնն ամեն տարի՝ 1979թ.-ից սկսած,  անցկացվում է Գյոթեբորգում (Շվեդիա): Գյոթեբորգյան կինոփառատոնը նույնպես կարևոր նշանակություն ունի՝ կինոարդյունաբերության բնագավառում կնքված պայմանագրերի տեսանկյունից: -0-Ա.Բ.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
27 Մայիսի 2017
Տիմատին պահել է խոստումը և հայտնել երևանյան համերգի օրը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին հայտնել է, թե երբ և որտեղ կկայանա նրա երևանյան համերգը:
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա: