480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Լոնդոնում բացվում է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների՝ պատմության մեջ խոշորագույն ցուցահանդեսը
11:36
09 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեոնարդո դա Վինչիի գեղանկարների՝ պատմության մեջ խոշորագույն «Լեոնարդոն՝ Միլանի արքունիքի նկարիչը» ցուցահանդեսի ժամանակ, որը բացվում է չորեքշաբթի Լոնդոնի ազգային պատկերասրահում, կցուցադրվեն վարպետի 15 պահպանված աշխատանքներից ինը և նրա հեղինակած տասնյակ նկարներ, ցուցահանդեսը խոստանում է դառնալ 2011 թ.-ին Բրիտանիայի ամենագլխավոր ցուցահանդեսային իրադարձությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցուցանմուշները տրամադրել են Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Լեհաստանի թանգարանները, ընդ որում Լոնդոնի պատկերասրահը վերջին հինգ տարվա ընթացքում ցուցահանդեսի կազմակերպման շուրջ բանակցություններ է վարել:

Այստեղ չեն ցուցադրվի ամենահայտնի աշխատանքները՝ «Մոնա Լիզան» և «Խորհրդավոր ընթրիքը»: Ցուցահանդեսը հիմնականում ներկայացնում է 1480-ականների վերջից մինչև 1490-ականների վերջն ընկած ժամանակահատվածը, երբ Լեոնարդոն Միլանի դուքս Լոդովիկո Սֆորցի արքունական նկարիչն էր: «Մոնա Լիզան» ավելի ուշ է ստեղծվել, երբ վարպետը հեռացել էր Միլանից: Լոնդոնւմ կներկայացվի նաև «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարի կրկնօրինակը, որը բերվել է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե եկեղեցուց, որի հեղինակը նկարչի աշակերտն է, ինչպես նաև վարպետի ուրվանկարները:

Ազգայի պատկերասրահում կարելի է տեսնել մի քանի տասնյակ նկարներ, ընդ որում դրանցից շատերը տրամադրել է Ելիզավետա Երկրորդ թագուհին, ում պատկանում է աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը:

Ցուցահանդեսը կտևի մինչև 2012 թ.-ի փետրվարի 5-ը, մինչև դեկտեմբերի կեսը  տոմսերն արդեն վաճառված են: Սա բացառիկ հնարավորություն է մեկ հարկի տակ տեսնել դա Վինչիի նման քաղաքանակությամբ ստեղծագործությունները:

Անփույթ այցելուներից և վանդալներից պաշտպանվելու համար յուրաքանչյուր  նկարը գտնվելու է ապակե արկղում: Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ ողջ ցուցահանդեսն ապահովագրված է 1,5 մլրդ ֆունտ ստեռլինգով, Բրիտանիան պարտավոր է նման գումար վճարել, եթե որևէ բան վնասվի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: