481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
Մարդկային հոգու վերածնման մասին պատմող կինոժապավենը կբացի Ճապոնական ֆիլմերի փառատոնը Հայաստանում
16:26
07 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դայսկէ Տենգանա ռեժիսորի՝ հնագույն այկի-ձյու-ձյուցու մարտարվեստի (ժամանակակից այկիդոյի նախակարապետը) միջոցով  մարդկային հոգու վերածնման մասին պատմող «Այկի» ֆիլմը կբացի Հայաստանում ճապոնական ֆիլմերի փառատոնը, երկուշաբթի հայտնեց «Hikari» հայ-ճապոնական գիտակրթական կենտրոնի նախագահ Կարիեն Փիլիպոսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Փառատոնը կանցկացվի Երևանում նոյեմբերի 8-10-ը և Գյումրիում՝ նոյեմբերի 11-12-ը:
«Այկի» կինոժապավենի սյուժեի հիմքում ընկած է այկիդոյի դանիացի հանրահայտ վարպետ Օլե Յենսենի հետ պատահած իրական պատմությունը, ով 16 տարեկանից գամված է եղել հաշմանդամի սայլակին: Երիտասարդ հաջողակ բռնցքամարտիկ Թայտի ասիվարան պատրաստվում է հերթական առաջնությանը, երբ սարսափելի ավտովթարը զրկում է նրան քայլելու ունակությունից: Նրա երազանքները փշրվում են, նա դառնում է գործազուրկ և կորցնում է բոլոր նպատակները: Բայց սենսեյը նրան կարևոր գաղափար է սովորեցնում՝ «քո սայլակը քո մի մասն է», և աստիճանաբար Թայտին դառնում է անհաղթահարելի՝ լինելով հաշմանդամ:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում նկատվում է հայ-ճապոնական կապերի զգալի աշխուժացում, մասնավորապես, մշակութային կապերի, և փառատոնն այդ աշխուժացման բնական արդյունքն է»,- ընդգծեց Փիլիպոսյանը:

Նրա խոսքով, այսօրինակ միջոցառման անցկացումը, բացի հայկական մայրաքաղաքից, Գյումրիում նույնպես աննախադեպ է Հայաստանի փառատոների պատմության մեջ: «Հույս ունենք, որ մյուս փառատոների կազմակերպիչները մեզանից օրինակ կվերցնեն և չեն սահմանափակվի միայն Երևանով»,- ավելացրեց նա:

Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանն իր հերթին նշեց, որ փառատոնի անցկացումը պայմանավորված է վերջին տարիներին աշխարհում ճապոնական կինեմատոգրաֆի նկատմամբ աճող հետաքրքրությամբ: «Փառատոնը հայ հանդիսատեսի համար ճապոնական կինեմատոգրաֆին հաղորդակից լինելու բացառիկ հնարավորություն կդառնա՝ արտաքուստ հասարակ, բայց շատ խորը»,- ավելացրեց նա:
Փառատոնում կներկայացվեն ճապոնական կինեմատոգրաֆի տարբեր դարաշրջաններ՝ «ոսկեդար» (50-60-ական թթ.), ճապոնական կինոյի ճգնաժամի ժամանակաշրջան (80-ական թվականներ) և ճապոնական ժամանակակից կինո, ներկայացնող հինգ ժապավեններ:
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք բացման արարողությանը ծրագրված է Հայաստանի այկիդոյի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանի և նրա սաների ցուցադրական ելույթը:

Նախատեսվում է նաև Կոնա Իտակավայի «Կրակ» ֆիլմի (1958) ցուցադրությունը Յուկիո Միսիմայի «Ոսկե տաճար» հայտնի վեպի մոտիվներով:
Հայ հանդիսատեսը կկարողանա դիտել նաև Տեցոու Սինոխարայի «Առաջին սեր» (1999), Մասատո Կատոյի «Ինչ է բերում ձյունը» (2005) ֆիլմերը  և Կաձույուկի Իձուցուի «Պատիգի. գլխով հարված» (2005) մարտական մելոդրաման:

Ֆիլմերի ցուցադրությունը կանցկացվի Երևանի «Մոսկվա» և Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոններում, մուտքն ազատ է:
Փառատոնի կազմակերպիչներն են՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը և «Hikari» հայ-ճապոնական գիտակրթական կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
27 Մայիսի 2017
Տիմատին պահել է խոստումը և հայտնել երևանյան համերգի օրը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին հայտնել է, թե երբ և որտեղ կկայանա նրա երևանյան համերգը:
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա: