486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Empyray ռոք-խումբը նոր ալբոմ է ներկայացնում
16:50
31 Հոկտեմբերի 2011

Empyray ճանաչված ռոք խմբի «Մեկընդմիշտ» նոր ալբոմի համերգ շնորհանդեսը կանցկացվի նոյեմբերի 3-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում, հայտնեց խմբի հիմնադիր Սարգիս Մանուկյանը:

«Սա մեր խմբի երրորդ ալբոմի շնորհանդեսն է: Մեր շնորհանդեսները միշտ անցկացվում են համերգի ձևաչափով, քանի որ կարծում ենք, որ երաժշտությամբ զբաղվող մարդիկ պետք է կարողանան իրենց ստեղծագործությունները լատարել նաև բեմում»,- ասաց Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ նոր ալբոմում կընդգրկվեն հայ իրականության մեջ գոյություն ունեցող խնդիրների մասին պատմող երգեր: Նա միաժամանակ նշեց, որ երգերի հեղինակներն ու կառարողները հեռու են քաղաքականությունից և իրենց երգերում արտահայտում են ընդամենը սեփական քաղաքացիական դիրքորոշումը:

Մասնավորապես, Մանուկյանը հատուկ առանձնացրեց «Վերադառնում եմ» երգը, որը շոշափում է արտագաղթի խնդիրը:
«Եթե այս երգն արտագաղթից հետ պահի գոնե 10 ընտանիքներ, ապա կհամարենք, որ կարողացել ենք ինչ-որ բան փոխել մեր գործունեությամբ»,- ընդգծեց երաժիշտը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է ռոքն ընդունակ փոխելու իրականությունը, երաժիշտն ընդգծեց, որ դա կախված է հասարակության մեջ տվյալ երաժշտական ժանրի ընդունված լինելու աստիճանից:

Ըստ նրա, ռոք երաժիշտը բոլորովին պարտավոր չէ իր յուրաքանչյուր երգում հասարակական որևէ խնդիր բարձրացնել, և միաժամանակ, նա չի կարող անտարբեր և պասիվ մնալ իրադարձությունների նկատմամբ:

Խմբի կոմպոզիտոր և երաժիշտ Գիսանե Պալյանն իր հերթին հայտնեց, որ Empyray-ի նոր ալբոմում ընդգրկվել են ամենատարբեր թեմաներով բուն հայկական, «կոմիտասյան» հնչողությամբ առանձնացող 11 երգեր՝ այստեղ կլինեն հումորային երգեր, փիլիսոփայական և սոցիալական թեմաներով երգեր:

Նա կոչ արեց հասարակությանն ուշադրություն դարձնել այն ռոք-երաժիշտներին, ովքեր ձևավորվում են այսօր հայ հասարակության մեջ, սակայն հաճախ հնարավորություն չունեն հանդես գալու մեծ և տեխնիկապես զինված բեմերում:

Empyray խումբը ստեղծվել է 1993 թվականին Սարգիս Մանուկյանի և Կարեն Արզումանյանի կողմից և լայն ճանաչում է գտել 2005 թվականին: 2006 թվականին խումբը թողարկել է իր աեաջին ալբոմը՝ բաղկացած 13 թրեքներից: Նույն տարում Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Հայաստանի լավագույն ռոք խումբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: