486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Էնտինի «Շատ վեցոտնուկների մասին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կանցկացվի Հայաստանի մանկապատանեկան ֆիլմերի յոթերորդ փառատոնում
13:37
25 Հոկտեմբերի 2011

Ռուս հայտնի բանաստեղծ, դրամատուրգ Յուրի Էնտինի «Շատ վեցոտնուկների մասին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կանցկացվի երեքշաբթի՝ Երևանում մեկնարկած Հայաստանի մանկապատանեկան ֆիլմերի յոթերորդ փառատոնում: 

Փառատոնն անցկացվում է Հայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 22-26-ը, իսկ փառատոնի մարզային ծրագիրը կշարունակվի մինչև նոյեմբերի 25-ը: Այս տարի միջոցառումը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին, և դրա շրջանակներում կցուցադրվեն անիմացիոն, վավերագրական, գեղարվեստական ֆիլմեր, ինչպես նաև մուլտֆիլմեր երեխաների համար:

«Փառատոնի ընթացքում կկայանա իմ ֆիլմի պրեմիերան, որի վրա աշխատել եմ 40 տարի»,- լրագրողներին ասաց փառատոնի պատվավոր հյուր Էնտինը:

Նա տեղեկացրեց, որ կինոնկարի ռեժիսոր է դարձել իր խորթ տղա Լեոնիդ Վորոնցովը, ով բավական ինքնամփոփ երեխա լինելով, շատ էր հետաքրքրվում միջատներով և նրան ոգեշնչել է մուլտֆիլմի ստեղծմանը:  

Մուլտֆիլմի հերոսներին կրկնօրինակում են թատրոնի և կինոյի ճանաչված ռուս դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Դմիտրի Խառատյանը, Իրինա Մուրավյովան: Անիմացիոն կինոնկարի երաժշտությունը գրել է հայտնի ռուս կոմպոզիտոր Դավիթ Տուխմանովը, իսկ երգերը կատարում է հենց Էնտինը:

Երեխաների և պատանիների համար նախատեսված ֆիլմերի միջազգային փառատոնի մրցութային ծրագիրը ներկայացված է հետևյալ անվանակարգերում՝ «Փառատոնի գրան-պրի», «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն անիմացիոն աշխատանք», «Լավագույն ֆիլմ «Ես իրավունք ունեմ» անվանակարգում»:

Փառատոնի պատվավոր հյուրեր կլինեն Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հայտնի կինոգետ Արմեն Մեդվեդևը, ուզբեկ ռեժիսոր Ջասուր Իսխանովը, «Երալաշ» ռուսական հայտնի կինոամսագրի հեղինակ Բորիս Գրաչևսկին, Վրաստանի «Պիոներֆիլմ» կինոստուդիայի ղեկավար Գրիգոլ Չիգոգիձեն, Ղազախստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Իգոր Վովնյանկոն:
Փառատոնը կազմակերպվել է Ռոլան Բիկովի անվան Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամի հայկական հիմնադրամի կողմից և կանցկացվի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայկական գրասենյակի և Համագործակցության եվրասիական հիմնադրամի օժանդակությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: