478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ոչ ոքի թեկնածությունը չի դիտարկել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2011» մրցույթի համար
17:49
19 Հոկտեմբերի 2011

Հայաստանը ոչ ոքի թեկնածությունը չի դիտարկել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթին մասնակցելու համար, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է հայտնել Եվրատեսիլ մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապարակվել, որ ադրբեջանական կազմկոմիտեում մրցույթին մասնակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել 27 երկիր, և իբր Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել երգչուհի Լուսիա Մունը (Lucia Moon), ով ծնվել է Բաքվում, իսկ այժմ բնակվում է Լոս Անջելեսում:

«Դա ադրբեջանական կողմից հերթական փիառ քայլն է: Հայաստանը դեռ չի կողմնորոշվել մրցույթի մասնակցության հարցում, հետևաբար մասնակիցների թեկնածությունները դեռ չեն քննարկվում»,- հայտնել է Գասպարյանը: 
Նա նաև ընդգծել է, որ Լուսիա Մունը չի դիմել մրցույթին մասնակցելու համար:

Բաքուն «Եվրատեսիլ 2012» մրցույթը հյուրընկալելու հնարավորություն է ստացել՝ Դյուսելդորֆում 2011 թ.-ին կայացած միջազգային մրցույթում Նիքի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) ադրբեջանական դուետի հաղթանակի շնորհիվ:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արազ Ազիմովը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է ապահովել «Եվրատեսիլ-2012»-ի հայ մասնակիցների անվտանգությունը։

Սակայն հայկական կողմն անվտանգության լուրջ երաշխիքներ է ակնկալում Եվրոպայի հեռարձակման միությունից և Եվրատեսիլի անցկացման համար պատասխանատու միջազգային կազմակերպությունների կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։