483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում վարպետության դասերի անցկացման կհրավիրվեն կինոյի հայտնի վարպետներ
17:43
17 Հոկտեմբերի 2011

Երևանում Gaudeamus փառատոնի շրջանակներում ողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներից հայտնի վարպետները վարպետության դասեր կանցկացնեն ուսանողների համար, ասաց փառատոնի կազմակերպիչ, Երևանի «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր և տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Gaudeamus ուսանողական կինոփառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 3-ին և մինչև ուսումնական տարվա վերջ կանցկացվի Հայաստանի մի շարք բուհերում՝  Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության  համատեղ ծրագրի շրջանակներում:
«Հուսով եմ, որ այս ծրագիրն ամենամյա կդառնա: Բացի այդ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Մազմանյանի հետ մենք պայմանավորվածություն ունենք, որի համաձայն, մենք հրավիրելու ենք լավագույն մասնագետների, ռեժիսորների և այլ մասնագետների, ովքեր ինստիտուտում պարապմունքներ կանցկացնեն»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ փառատոնի կազմակերպիչների նպատակն է ոչ միայն հանդիսատեսի ներգրավումը, այլ նաև հատուկ մթնոլորտ ստեղծելը, որտեղ ձևավորվում են մասնագետներ կինոյի ոլորտում:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում ուսանողները մինչև ուսումնական տարվա վերջ կկարողանան դիտել համաշխարհային կինոյի լավագույն նորույթները, որոնք տարբեր տարիների ընթացքում ընդգրկվել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրում:
Ռեժիսորը նաև պատմեց, որ բացի ծրագրին միացած չորս բուհերից՝ Երևանի պետական համալսարանից, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից, փառատոնին միանալու ցանկություն է հայտնել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը:

Նա ընդգծեց, որ հաջորդ տարվա ընթացքում փառատոնում ընդգրկված բուհերի քանակը նախատեսվում է հասցնել 10-12-ի:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն իր հերթին Gaudeamus փառատոնը «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների հատուկ առաքելությունն է անվանել:
Ըստ նրա, «Ոսկե ծիրան» փառատոնը թույլ տվեց վերածնել երկրի կինեմատոգրաֆը և հանդիսատեսի նոր սերունդ դաստիարակել:
«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:27
29 Մարտի 2017
Սարյանը, Մինասը և «հայկական Ռաֆայելը»` Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառին» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայ ականավոր նկարիչների աշխատանքները կներկայացվեն Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառ» ցուցահանդեսում։
18:31
29 Մարտի 2017
Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգն ամենաորոնվողն է Թուրքիայում Shazam–ի օգնությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Super Saqo – Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո) դուետի «Մի գնա» երգը դարձել է Թուրքիայում Shazam հավելվածով ամենաորոնվող կատարումը։
18:44
28 Մարտի 2017
Արծվիկն առաջատար է Եվրատեսիլի «Լավագույն մենակատար» քվեարկությունում
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն առաջատար է այդ մրցույթի «Լավագույն մենակատար» քվեարկությունում:
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։