486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կայացած HighFest փառատոնին «Կրեդո» բուլղարական թատրոնը սիրո մասին ձյունե հեքիաթ է ներկայացրել
16:51
05 Հոկտեմբերի 2011

Նախօրեին երեկոյան HighFest միջազգային թատերական իններորդ փառատոնի շրջանակներում, Երևանում «Կրեդո» հայտնի բուլղարական թատրոնը ներկայացրել է սիրո մասին պատմող ձմռան հեքիաթ՝ «Հայրիկը միշտ ճիշտ է» վերնագրով:
Highfest փառատոնը հոկտեմբերի 1-8-ը անցկացվում է Երևանում: Այս տարի փառատոնին մասնակցում է աշխարհի 18 երկրներից շուրջ 30 թատերախումբ, մասնավորապես՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Դանիայի, Իտալիայի, Հունգարիայի, Բուլղարիայի հայտնի կոլեկտիվներ:

«Հայրիկը միշտ ճիշտ է» պիեսը գրվել է թատրոնի հիմնադիրների և հեղինակների ՝ Նինա Դիմտրովա և Վասիլի Վասիլիևվ ամուսինների կողմից՝ մեծ հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի մոտիվներով:

Պատմության հերոսը տարեց մի զույգ է, որը համբուրվում է ձմեռային տոնական օրը, և այդ համբույրն ինչ-որ շատ թանկ բանի է վերածվում...
«Դա մի պատմություն է, թե որքան հրաշալի է, երբ ամուսինը գիտի, թե ինչպես հաճելի պահեր պարգևի իր կնոջը, երբ ամուսինը գիտի, որ իր կնոջ համար նա ամենահրաշալի մարդն է, իսկ դա միայն այն դեպքում է հնարավոր, երբ երկուսը սիրում են միմյանց: Միայն այդ ժամանակ երկուսն էլ պատրաստ են փոխզիջումների գնալ»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դիմտրովան:

Ինչպես ասաց Դիմիտրովան, չնայած հեքիաթում գործողությունն ամռանն է կատարվում, ըստ պիեսի պատմությունը ձմռանն է տեղի ունենում:
Տարվա եղանակի ընտրությունը նա բացատրեց նրանով, որ մեծ հեքիաթասացի գրեթե բոլոր ստեղծագործություններում շատ ձյուն և ցրտի զգացում կա, դրանցից են՝ «Լուցկիներով աղջիկը», «Սառցե թագուհին» և այլն:
Ըստ Դիմիտրովայի, ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2005թ.-ին Դանիայում՝ Անդերսենի ծննդյան օրվա առթիվ, այնուհետև պիեսը ցուցադրվել է Դանիայի 23 քաղաքներում:

Վասիլիևն իր հերթին պատմեց, որ ներկայացման աշխատանքների ընթացքում Նինան  երազում հաճախ ձնագունդ է տեսել, և այդ պատճառով նրանց ընտրությունը կանգ է առել ձմռան տարբերակի վրա:
Նրանք ավելացրեցին, որ 2012թ.-ին իրենց թատրոնի 10-ամյակի կապակցությամբ ծրագրում են Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» վիպակի մոտիվներով պիես բեմադրել:

«Կրեդո» բուլղարական թատրոնը հիմնադրվել է 1992թ.-ին Սոֆիայում՝ Կինոյի և թատրոնի ազգային ակադեմիայի շրջանավարտներ, դերասաններ Նինո Դիմտրովայի և Վասիլի Վասիլիևի կողմից:
2009թ.-ին առաջին անգամ թատրոնը հանդես է եկել HighFest փառատոնի շրջանակներում և ներկայացրել է իր առաջին աշխատանքը՝ Գոգոլի «Շինելը», որն նրանց միջազգային ճանաչում էր բերել:
Highfest փառատոնի շրջանակներում ներկայացումները կանցկացվեն Տիկնիկային թատրոնի, Կամերային թատրոնի, Երիտասարդական փորձարարական թատրոնի, Պետական համազգային թատրոնի, Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թարտոնի, ինչպես նաև ՆՓԱԿ-ի բեմերում:
Highfest միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2003թ.-ին: Փառատոնն այնպիսի միջազգային թատերական ցանցերի անդամ է, ինչպիսին են Մանկապատանեկան թատրոնի միջազգային ասոցիացիան (ASSITEJ) և Կատարողական արվեստի միջազգային ցանցը (IETM):  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
24 Փետրվարի 2017
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։
15:24
24 Փետրվարի 2017
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում: