486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի թանգարաններում և վանքերում Եվրոպական ժառանգության օրեր կանցակցվեն
17:09
30 Սեպտեմբերի 2011

Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանի խոշոր հոգևոր և մշակութային կենտրոններում Եվրոպական ժառանգության օրեր կանցկացվեն, ասաց հանրապետության մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

«Ծրագրում նախատեսված են միջոցառումներ ոչ միայն թանգարաններում, այլ նաև վանական համալիրներում, որոնք միջնադարում հայտնի են եղել որպես դպրության կենտրոններ», -ուրաթ ասուլիսի ժամանակ ասաց Սամուելյանը:

Այս տարի Օրերի բացումը տեղի կունենա մայրաքաղաքում, իսկ փակման արարողությունը` Գորիսում:
Ըստ նրա, այս տարի Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում անցկացվող միջոցառումները նվիրված են Հայաստանի գրավոր ժառանգությանը` կապված 2012թ.-ին առաջին տպագիր գրքի հրատարկման 500-ամյակի տոնակատարության և 2012թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Գրքի  համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հետ:

Օրերի շրջանակներում, բացի երևանյան թանգարաններից և գրադարաններից, մի շարք միջոցառումներ են նախատեսված միջնադարյան վանքերում` Գնդևանքում, Շատիվանքում, Վայոց ձորի մարզի Թանահատ վանքում, Տավուշի մարզի «Գոշավանք» պատմահնագիտական  արգելոցում և Սյունիքի մարզի Հին Գորիս գյուղում:
Փոխնախարարն ընդգծեց, որ միջոցառումները կտևեն մինչև հոկտեմբերի 10-ը:

Օրերի շրջանակներում ծրագրված են հին հայկական գրքերի ցուցահանդեսներ, կանցկացվեն կրթական ծրագրեր, փառատոներ և երեխաների համար նախատեսված էքսկուրսիաներ, կկազմակերպվեն ֆիլմերի ցուցադրություններ, հայկական մշակույթի մասին դասախոսություններ և զեկույցներ:
Սամուելյանն ավելացրեց, որ Օրերին մասնակցող մշակույթի օջախների մուտքն այդ օրերին ազատ է լինելու:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերն իր հերթին նշեց, որ Օրերի նպատակը հասարակության համար  այնպիսի մշակութային կենտրոնների և թանգարանների բացումն է, որոնց մուտքը սահմանափակ է լինում:

Նա ընդգծեց, որ Հայաստանում մշակույթի ոլորտն այն սակավներից է, որի շնորհիվ երկիրը «կարող է հավասարվել Եվրոպային»:
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են 1991թ.-ից: Միջոցառումները կազմակերպվում են շուրջ 50 երկրներում, որոնք վավերացրել են Եվրոպական մշակութային կոնվենցիան: Այս տարի միջոցառումներում կընդգրկվեն Եվրոպայի մոտավորապես 20 մլն պատմամշակութային կենտրոններ:
Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են արդեն վեցերորդ անգամ: Միջոցառումներն անցնում են ՀՀ մշակույթի նախարարության և հանրապետության ԵՄ պատվիրակության ֆինանսական աջակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: